ԱՄՆ-ում կարող է արտակարգ դրություն մտցվել. Սպիտակ տունը նախագիծ է մշակում

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սպիտակ տան վարչակազմը նախագահ Դոնալդ Թրամփի համար նախագիծ է նախապատրաստում՝ ԱՄՆ-ում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին հայտարարելու մասին: Այս մասին հաղորդել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով փաստաթղթի նախագիծը, գրում է «Իզվեստիա»-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ դա Թրամփին թույլ կտա հասնել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար ֆինանսավորում հատկացնելուն:

«Մեծ թվով անօրինական միգրանտները, որոնք ամեն օր ապօրինի մուտք են գործում ԱՄՆ, ուղղակիորեն սպառնում են երկրի անվտանգությանն ու արտակարգ դրություն ստեղծում»,- ասվում է փաստաթղթում:

Սպիտակ տունը պնդելու է 7 մլրդ դոլար հատկացնելու հարցում:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերի 22-ից ԱՄՆ կառավարության մի մասը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը: Պատճառն այն է, որ դեմոկրատ կոնգրեսականները չեն ցանկանում բյուջեից միջոցներ հատկացնել Մեքսիկայի հետ պատի կառուցման համար: Առանց ֆինանսավորման են մնացել 9 նախարարությունների 800 հազար աշխատակիցներ, որոնցից 300 հազարին չվճարվող արձակուրդ են ուղարկել:

Հավելենք, որ սա ԱՄՆ-ի պատմության մեջ կառավարության ամենաերկարատև «շաթդաունն» է: