Հայաստան կայցելի Յոհաննես Հաանը
Քաղաքականություն
25.01.2019 | 12:06Հունվարի 29-ին Հայաստան կայցելի Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանը. տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Նախատեսված է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԵՄ հանձնակատար Յոհաննես Հաանի հանդիպումը, ապա համատեղ մամուլի ասուլիսը։
Յոհաննես Հաանին կընդունեն նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։