«Փաստաբաններն այս առումով չեն լռելու»․ հարկային օրենսգրքի նոր նախագծով փաստաբանները մի քանի անգամ ավելի են հարկվելու

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը երեկվանից հրապարակվել է e-drafts.am կայքում, հարուցել է փաստաբանների դժգությունը։ Այս նախագծի համաձայն՝ փաստաբանները կհարկվեն ոչ թե շրջանառության հարկով, այլ՝ ԱԱՀ-ով։ Այսինքն՝ կստացվի, որ նրանց հարկային բեռը մի քանի անգամ կավելանա։

Փաստաբան Գրիշա Բալասանյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ փաստաբաններից շատերը դեմ են այս նախագծին, բայց նախագծի ընդունման դեմ ուղղված քայլերը դեռ չեն քննարկել․ «Այս նախագծի հետևանքը կարող է լինել այն, որ բարձրանան նաև փաստաբանների վճարները, որի արդյունքում կխախտվեն մարդկանց իրավունքները, քանի որ նրանք չեն կարող մեծ գումարներ վճարել փաստաբանի ծառայություններից օգտվելու համար»։

Ի դեպ, այս հարցի վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև Փաստաբանների պալատը, նշելով, որ իրենք պաշտոնական գրությամբ իրենց առարկություններն են ներկայացնելու այս նախագծի վերաբերյալ։ ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանն էլ իր մտահոգությունը հայտնելով այս նախագծից, գրել էր, որ փաստաբաններին մի քանի անգամ շատ հարկելն անհետևանք չի մնա․ «Կտրուկ կավելանա հանրային պաշտպանի գրասենյակ դիմողների քանակը, ինչը պետությանը կկանգնեցնի նոր ծախսերի առաջ»:

Բացի այդ, նաև հունվարի 29-ին ՓՊ-ն պատրաստվում է փաստաբանների ակումբի նիստ հրավիրել, որի օրակարգում կլինի հենց այս նախագիծը։

Փաստաբան Աղավնի Մադոյանը Factor.am-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ փաստաբանները այս նախագծի հետ չեն համակերպվելու․ «Փաստաբանների ակումբի նիստից հետո արդեն ավելի պարզ կլինի հետագա անելիքները, բայց որ փաստաբաններն այս նախագծի հետ չեն համակերպվելու և որոշակի քայլեր պիտի ձեռնարկվեն, դա ակնհայտ է։ Փաստաբաններն այս առումով չեն լռելու»։

Լիլիթ Շաբոյան