Ի՞նչ է քննարկվել Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ

Լուրեր

18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
Բոլորը

Մոսկվայում հունվարի 23-ի ուշ երեկոյան ավարտվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Այն ընթացել է դռնփակ պայմաններում. փոխանցում է ermenihaber-ը:

Հանդիպմանը թուրքական պատվիրակությունից ներկա են եղել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, Ազգային հետախուզական ծառայության պետ Հաքան Ֆիդանը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը, գյուղատնտեսության և անտառային ռեսուրսների նախարար Բեքիր Փաքդեմիրլին, Թուրքիայի նախագահականի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը և Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։

Երկու երկրների նախագահներն այնուհետև մամուլի ասուլիս են տվել: Պարզվել է, որ հանդիպմանը քննարկվել է ռուս-թուրքական հարաբերություններին առնչվող բազմաթիվ հարցեր, ինչպես նաև Սիրիայում տեղի ունեցած վերջին զարգացումները։

Խոսելով ռուս-թուրքական հարաբերություններից՝ Էրդողանը կարևորել է տարեցտարի աճող առևտրաշրջանառության ծավալները։ 2018թ. երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները հասել են 26 մլրդ դոլարի։ Նա կարևորել է Թուրքիայում Ռուսաստանի կողմից կառուցվող «Աքքույու» ատոմակայանի և «Թուրքական հոսք» գազատարի գործոնները։

Սիրիական խնդրի վերաբերյալ Էրդողանն ասել է, որ ԱՄՆ-ի զինուժի դուրսբերումը Սիրիայից դրական քայլ էր, որին կողմ է նաև Ռուսաստանը։ Նա կարևորել է պայքարը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության և Սիրիայի քուրդ զինյալների դեմ (Թուրքիան նրանց նույնպես ահաբեկիչներ է համարում)։ Էրդողանի պնդմամբ՝ քրդերը փորձում են վնասել ռուս-թուրքական համագործակցությանը Սիրիայում։

Թուրքիայի նախագահը հայտնել է, որ Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է նաև  Սիրիայի հյուսիսում ստեղծվելիք անվտանգության գոտու, ինչպես նաև ապառազմականացված գոտի հայտարարված Իդլիբի հարցը։ Անվտանգության գոտու մասով ըստ Էրդողանի՝ Ռուսաստանի հետ խնդիրներ չկան, քանի որ դրա ստեղծման նպատակը ահաբեկչության դեմ պայքարն է։

Պուտինը նույնպես կարևորել է անվտանգության գոտու ստեղծումը, նշելով, որ Թուրքիան դրանով ապահովում է իր հարավային սահմանների անվտանգությունը։ Մեծ նշանակություն է տրվել Սիրիայում սահմանադրական հանձնաժողովի ստեղծումը։