Երևանը կգնա նապոլեոնյան Փարիզի օրինակով. Արթուր Մեսչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Արթուր Մեսչյանը խոսեց նաև Երևանի արտաքին տեսքն այլանդակող մանսարդների վերաբերյալ: Ըստ գլխավոր ճարտարապետի՝ իրենք տրամադրված են ավելի կառուցողական հարաբերվել բնակիչների հետ այս հարցով. «Հիմա մենք ունենք բավականին հետաքրքիր քաղաքականություն: Երբ բնակիչների կողմից տրվում է առաջարկություն՝ թույլատրել ամբողջ կառույցի հինգերորդ ճակատի երկայնքով կառուցել մանսարդ, մենք բավականին զարմացած և ուրախացած ընդունում ենք այդ ծրագրերը: Ինչի՞ համար, որովհետև դա իր հետ բերում է հինգերորդ ճակատի վերջնական լուծմանը, և մեր կաթոցների խնդիրները լուծվում են: Բոլոր նրանք, որոնք դիմում են մանսարդների համար, ես դա կոչում եմ պուճախային մանսարդներ, այսինքն՝ կառույցի վրա մի կտոր մանսարդներ են ուզում դնեն, թող իզուր տեղը դիմում չգրեն, որովհետև ասելու եմ ոչ: Այ եթե իրենք բոլոր հարևանների հետ միանան և մեկ նախագծով բոլորով մեկ շինարարի ներկայությամբ և կատարումով, դիմեն մեզ, հիմիկվանից ասում եմ, որ պատասխանը կլինի այո, եթե շենքի ճարտարապետությունը թույլ տա»:

Հարցին՝ իսկ եթե վերջին հարկի բնակիչը չհամաձայնվի մանսարդի կառուցմանը, պարոն Մեսչյանն ասաց, որ այդ ժամանակ քաղաքը իրավունք ունի այդ տարածքը որպես հողատարածք տալ ուրիշ կառուցապատողի. «Իմաստն այն է, որ մանսարդները կտոր-կտոր չլինեն, Եթե նկատել եք, մեր ամբողջ բնակֆոնդը քայքայվել է էդ մասնարդներով, և նույնիսկ մեր ամենաարժեքավոր բնակելի շենքերը բավականին ծանր վիճակի մեջ են: Եվ կամաց-կամաց մանսարդներ կառուցելով, կարծում եմ, Հայկ Մարությանի օրոք մենք կկարողանանք Երևանի մանսարդների հարցը լուծել, պրծնել էդ պրոբլեմից, ինչպես ժամանակին Նապոլեոն Բոնապարտի օրոք Փարիզը մանսարդավորվեց»:

Երևանի գլխավոր ճարտարապետն ասաց, որ մանսարդավորելու ժամանակ կառուցապատողները պետք է վերանորոգեն ամբողջ աստիճանավանդակները, նրա ձևակերպմամբ՝ բնակիչներին ում նեղություն են պատճառում, նրանց ինչ-որ բան պիտի տան. «Սա բավականին լուրջ, խորամանկ ծրագիր է: Երկու փորձ արդեն ունենք, սպասում ենք ավարտին, կնայենք ինչ եզրակացություն ունեցանք և այդ ծրագիրը կշարունակենք»:

Մանրամասները՝ տեսանյութով: