ՀՅԴ 33-րդ ընդհանուր ժողովի հանդեպ Արցախի իշխանություններն առանձնահատուկ ջերմ էին․ «Ժողովուրդ»

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ժողովուրդ» թերթը գրում է․

Արցախի իշխանությունների առանձնահատուկ ջերմ վերաբերմունքը, թերեւս, անհնար էր չնկատել: Նախ` ՀՅԴ ընդհանուր ժողովը, որ մեկնարկեց հունվարի 16-ից եւ կավարտվի այսօր, անցկացվում է Արցախում, այն էլ՝ այդ միջոցառման համար տրամադրվել էր Արցախի խորհրդարանի նիստերի դահլիճը: Բացի այդ, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը անձամբ ներկա էին գտնվել ընդհանուր ժողովի բացման արարողությանը։ Իսկ երեկ էլ Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ ընդհանուր ժողովի մասնակիցներին։

Ըստ պաշտոնական հաղորդագրության` նա շնորհակալություն է հայտնել ՀՅԴ-ին  Արցախյան ազգային- ազատագրական պայքարի, պետականության ձեւավորման ու կայացման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման, հայ ազգային ինքնության պահպանման եւ համազգային խնդիրների լուծման գործում:

Արցախի իշխանությունների կողմից նման ուշադրությունը ՀՅԴ ներկայացուցիչների հանդեպ, թերեւս, պատահական չէ. մի կողմից` ՀՀ ԱԺ ընտրություններում պարտվելուց հետո, երբ ՀՅԴ-ն չանցավ խորհրդարան, այդ կուսակցության հետ շարունակում են հաշվի նստել` շնորհիվ Սփյուռքում նրանց կապերի: Մյուս կողմից` ՀՅԴ-ն անզիջողական դիրքորոշում ունի ԼՂ խնդրում` մշտապես դեմ արտահայտվելով փոխզիջումներին: Ու միգուցե Արցախի իշխանությունների վերաբերմունքն այս կուսակցության նկատմամբ պայմանավորված է նաեւ այդ հանգամանքով, թեեւ հենց ԼՂ նախագահ Բակո Սահակյանն անձամբ մի քանի անգամ (հատկապես 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո) խոսել է փոխզիջումների պատրաստակամության մասին` պարզապես շեշտելով, որ այդ ամենին խանգարում է Ադրբեջանի կեցվածքը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: