«Սա բանակցային գործընթացի պաշտոնական մեկնարկ չէ». Նիկոլ Փինյանը Ալիևի հետ հանդիպման մասին. ՈՒՂԻՂ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ անդրադարձավ երեկ Դավոսում իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը՝ շեշտելով, որ հանդիպումը նախապես պլանավորված չի եղել. «Սա Ալիևի հետ մեր երրորդ հանդիպումն է և նախապես որևէ հանդիպում պլանավորված չի եղել: Օրինակ՝ Դուշանբեում ինչքան հնարավորություն կար, որ մենք կհանդիպենք, նույնքան էլ հնարավորություն կար, որ չենք հանդիպի, նույնն էլ Սանկտ Պետերբուրգում»:

Վարչապետը մանրամասնեց, որ մի այնպիսի ըմբռնում եղավ, որ այն միջոցառումներին, որտեղ երկուսով մասնակցում են, առնվազն չխուսափեն հանդիպումներից. «Սրանք բանակցային գործընթացի պաշտոնական մեկնարկ և բանակցային գործընթացի հանգրվան չեն»:

«Հիմա ինչ վերաբերվում է քննարկման բովանդակությանը. ըստ էության  մենք քննարկել ենք բանակցային գործընթացի պատմությունը: Այսինքն՝ երբ, որտեղ, ինչ տեղի ունեցավ: Իհարկե քննարկել ենք նաև հնարավորությունները, թե ինչ պայմաններ կան այս կոնտեքստում կարգավորման, ինչ հնարավորություններ կան, ինչ անհնարինություններ կան: Եվ ես ուզում եմ ասել, որ ոչ մի դետալ չենք քննարկել: Սա նաև ինչ-որ առումով մտքեր փոխանակելու, բանակցային գործընթացի ընկալումներին փոխադարձաբար ծանոթանալու և շփվելու հնարավորություն է»,-  ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Մանրամասները տեսանյութում: