Արսեն Թորոսյանը՝ ստենդավորման գների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Երևանում կա 11 ստենդավորման կենտրոն, այդ կենտրոնները շահագրգռված են, որ ստենդավորման գները էժան լինեն, բայց այնքան էժան, որ իրենք վնասով չաշխատեն։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով սրտի ստենդավորման թեմային, ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Չասեմ վստահ եմ, բայց կարծում եմ, որ այս տարի էլ գների իջեցում կլինի։ Պետությունը, սակայն, շահագրգռված է, որ մարդիկ չգնան ստենդավորման։ Մեր քաղաքականությունն ուղղված է լինելու այդ կարգի հիվանդությունների կանխարգելմանը և ոչ թե թույլ տալ, որ մարդիկ հասնեն ծայրահեղ վիճակի և գնան ստենդավորման»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Նախարարը նաև տեղեկացրեց, այս տարի էլ ստենդավորման նման մի ծրագիր է ներդրվելու գլխուղեղի փակված անոթների բացման համար։

«Մենք հիմա ուզում ենք նաև գլխուղեղի փակված անոթները նույն տարբերակով բացել, ինչպես որ բացում ենք սրտի փակված անոթները։ Հույս ունեմ, որ փետրվարի 1-ին կհասցնենք սկսել: Բոլոր մարզերում վերապատրաստում են անցել շտապօգնության բրիգադները, հիմա գնային վերջին որոշումներն ենք  ընդունում։ Ճիշտ ախտորոշման և շտապ Երևանի երկու բժշկական կենտրոններ  հասցնելու դեպքում պետպատվերի շրջանակում գլխուղեղի ստենդավորման ծրագիրը կաշխատի»,- ասաց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։