Աֆրինը՝ Թուրքիայի բանակի ներխուժումից 1 տարի անց

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեկ տարի առաջ հունվարի 21-ին Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող Աֆրին շրջանում սկսեցին իրականացնել «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը։ Դրա հետևանքով Աֆրինը դուրս եկավ Սիրիայի քրդական ուժերի վերահսկողությունից և ներկայումս այն լիովին վերահսկվում է թուրքական զինուժի կողմից։ Բազմաթիվ երկրներ  Թուրքիայի գործողություններն Աֆրինում մինչ օրս համարում են օկուպացիա. փոխանցում է .ermenihaber-ը:

Քրդական ANF լրատվական գործակալությունը 1 տարի անց հետաքրքրական նյութ է հրապարակել, որտեղ ներկայացնում է մի շարք վիճակագրական տվյալներ։  Ինչպես նշվում է,  այն բանից հետո, երբ թուրքական ուժերը և վերջինիս դաշնակից «Սիրիայի ազատ բանակ» (Սիրիայի ընդդիմադիր ուժեր) խմբավորումը ներխուժեցին Աֆրին, տեղի բնակչության առօրյա կյանքի անդորրը խաթարվեց։

Ռազմական օպերացիայի ընթացքում եղել են բազմաթիվ դեպքեր, երբ միտումնավոր թիրախավորվել է խաղաղ բնակչությունը։ Աֆրին մտած ուժերը, նպատակ ունենալով փոխել տեղի ժողովրդագրական պատկերը, բռնի ուժով տարհանել են բազմաթիվ քուրդ ընտանիքների։ Բացի բնակչության նկատմամբ կատարած վայրագություններից, Աֆրին ներխուժած ուժերը ոչնչացրել են բազմաթիվ պատմական հուշակոթողներ, գերեզմաններ, սրբատեղիներ։

Ըստ Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ»-ի (ԺԻՋ-YPG) տվյալերի՝ «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության ընթացքում սպանվել է ավելի քան 224 խաղաղ բնակիչ, որից 51-ը՝ երեխաներ, իսկ 42-ը՝ կանայք։ Օպերացիայի ընթացքում, որը տևել է մի քանի ամիս, Սիրիայի քրդական ուժերի կանանց թևն (YPJ) էլ ունեցել է 544 կորուստ։

Ինքնապաշտպանական մարտերի ընթացքում քուրդ զինյալները որոշ ժամանակ կարողացել են դիմադրություն ցույց տալ, որի արդյունքում հաջողվել է զգալի կորուստ պատճառել Թուրքիայի բանակին և նրան սատարող ծայրահեղական ուժերին։ Քրդական կողմի տվյալներով՝ մարտի 18-ից  սկսված ինքնապաշտպանական մարտերի 2-րդ փուլի ընթացքում քուրդ զինյալների հետ մարտերում հարձակվող կողմը ունեցել է 673 կենդանի ուժի կորուստ, որից  350-ը՝ «Սիրիայի Ազատ բանակից», 258-ը՝ վարձկան զինյալներ, իսկ 65-ը՝ Թուրքիայի բանակի զինվորներ։