Հայաստանը «Գազպրոմ»-ի հետ պայմանավորվել է գազի ներքին սակագնի պահպանման հարցով. Փաշինյան

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանի իշխանությունները «Գազպրոմի» հետ պայմանավորվել են գազի ներքին սակագնի պահպանման հարցով:

««Գազպրոմ»-ը գազ է վաճառում ոչ թե Հայաստանին, այլ «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, այդ պատճառով մեր դերը միջնորդավորված է: Բայց մենք «Գազպրոմ Արմենիա»-ի հետ պայմանավորվել ենք, որ երկրի ներսում գազի գինը չի փոխվի»,- Դավոսի տնտեսական համաժողովին մասնակցող Նիկոլ Փաշինյանն այս մասին ասել է ՌԻԱ Նովոստիի թղթակցի հետ զրույցում:

Դեկտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ 2019 թվականին «Գազպրոմ»-ը Հայաստանին գազ է մատակարարելու մեկ խորանարդ մետրը 165 դոլարով՝ 2018-ի 150 դոլարի փոխարեն: Տարեկան 2.5 մլրդ խորանարդ մետր գազի մատակարարման պայմանագիրը գործում է մինչև 2019 թվականի ավարտը:

«Գազպրոմ Արմենիա»-ն 100 տոկոսով պատկանում է ռուսական «Գազպրոմ»-ին. այն Հայաստանի ներքին շուկայում գազի մատակարարն է:

«Երկրի ներսում գազի սակագինը չի փոխվի, և մենք կշարունակենք «Գազպրոմ»-ի հետ բանակցությունները՝ վերջնական համաձայնության հասնելու համար: Եվ մեզ համար շատ կարևոր է համաձայնության հասնել գազի երկարաժամկետ սակագնի հարցում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: