ԱԳՆ մամլո խոսնակից պահանջում եմ հարգալից, պատշաճ արձագանք՝ զերծ դասեր տալու և մեր հաշվին ինքնահաստատվելու գայթակղությունից. Արման Բաբաջանյան

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Առնվազն տարակուսանք է առաջացնում ՀՀ ԱԳ նախարարության մամլո խոսնակի՝ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցը՝ ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմից նշանակված և նրանց պաշտոնավարման ողջ ժամանակահատվածում իրենց ծառայությամբ տարիներ շարունակ Հայաստանի հեղինակությունն ու վարկը նսեմացրած որոշ նախկին և գործող դիվանագետների. ֆեյսբուքի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Հիշեցնենք, որ Արման Բաբաջանյանը ԱԺ-ում լրագրողների հարցին ի պտասխան ասել էր, որ Միքայել Մինասյանը Հայաստանի լավագույն դեսպաններից է եղել, ինչը մեծ աղմուկ էր բարձրացրել:

«Ազգային ժողովի իմ ելույթում խոսք չի եղել դիվանագետի ինստիտուտի մասին: Ես հատկապես կանգ եմ առել ՀՀ ԱԳ նախարարության կողմից տարիներ ի վեր գոյություն ունեցող արատավոր պրակտիկայի վրա, մատնանշել եմ կոնկրետ դեպքեր և օրինակներ, որոնք, չնայած Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանն ու հռչակված փոփոխություններին, ոչ միայն չեն դադարել, այլև շարունակվում են ավելի համառ ինտենսիվությամբ: Ես պնդում եմ, որ Հայաստանը ներկայացնող առանձին դիվանագետներ իրենց վարքով շարունակում են հեղինակազրկել մեր երկիրը, և Հայաստանի նոր իշխանության պարտականությունն է արագորեն սրբագրել, հետ կանչել նախկին քաղաքական արատավոր նշանակումները՝ հօգուտ բանիմաց և արհեստավարժ դիվանագետների: Խորապես տեղյակ լինելով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում նախկին ռեժիմներից արմատացած տրամադրություններին և հեղափոխությունից հետո չմարսվող նոր իրողություններին՝ այնուամենայնիվ, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին հորդորում եմ հետայսու գերատեսչության աշխատակիցներին, այդ թվում՝ գործող դիվանագետներին զգուշացնել պատշաճ արձագանքել ՀՀ ԱԺ պատգամավորի որևէ հայտարարության: Մամլո խոսնակից պահանջում եմ հարգալից, պատշաճ արձագանք՝ զերծ դասեր տալու և մեր հաշվին ինքնահաստատվելու գայթակղությունից։ Սա ասում եմ նաև ապագայում նախարարին ՀՀ Ազգային ժողովում անհարմար վիճակի մեջ չդնելու համար: Արտաքին քաղաքական ճակատում հետագա անդառնալի բացթողումներն անթույլատրելի են, վարդանօսկանյանական և էդուարդնալբանդյանական ժամանակներն էլ անվերադարձ անցյալում են: Եթե որոշ պաշտոնյաներ՝ նախարարի գիտությամբ կամ առանց նրա իմացության, կարոտում են այդ ժամանակները, համոզված եմ, որ նրանք անելիք չունեն նոր Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում: Որպես ԱԺ պատգամավոր և որպես ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ՝ առաջարկների մեծ փաթեթով պատրաստվում եմ լծվել բեղուն աշխատանքի: Այսպիսի միջադեպերը չեն կարող օգնել ապահովելու ՀՀ ԱԳ նախարարության հետ համագործակցության անհրաժեշտ աշխատանքային ոգին»,- գրել է պատգամավորը: