Հրանտ Մարգարյանի քննադատական ելույթից հետո Նիկոլ Փաշինյանն «անսպասելիորեն» ուղերձ է հղել. «Ժողովուրդ»

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

Հունվարի 16-ից Արցախում ընթացող ՀՅԴ 33-րդ ընդհանուր Ժողովի աշխատանքների կապակցությամբ ողջույնի ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ընդ որում, ՀՅԴ-ն իր հաղորդագրության մեջ ընդգծել է, որ ուղերձը ստացվել է ժողովի հինգերորդ օրը «անսպասելիորեն»:

Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Վահագն Մատինյանին, սակայն վերջինս ասաց, որ տեղյակ չէ ուղերձի բովանդակությունից։ Հետաքրքրվեցինք` ի վերջո ուղերձը հրապարակվելո՞ւ է։ «Չեմ կարող ոչինչ ասել։ Ամենայն հավանականությամբ, ուղերձը ընթերցվել է ժողովի ժամանակ։ Եթե ժողովը հարկ համարի հրապարակել, կհրապարակվի»,- ասաց նա։

Մինչ այդ նկատենք, որ ՀՅԴ-ում հակված են կարծելու, թե Փաշինյանի այս քայլը միտված է եղել իրենց հետ հարաբերությունները պահպանելու հատկապես ԱԺ ընտրություններում ՀՅԴ ձախողումից հետո, երբ նրանք չանցան խորհրդարան: ՀՅԴ-ում կարծում են, թե Փաշինյանը ցանկանում է կամուրջները չայրել` հաշվի առնելով Սփյուռքում ՀՅԴ դերը, մանավանդ որ վարչապետը ցանկանում է բարձր պահել իր վարկանիշը Սփյուռքում։ Մի ուշագրավ բան եւս. ողջույնի ուղերձը եղել է ՀՅԴ-ական Հրանտ Մարգարյանի ելույթից հետո, որտեղ նա քննադատել էր նոր իշխանություններին:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: