Էրդողանը Թրամփին առաջարկել է արագացնել Սիրիայում անվտանգության գոտու ստեղծումը

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։ Ինչպես հաղորդում են Թուրքիայի նախագահականին մոտ կանգնած աղբյուրները, նախագահները քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, Սիրիայից ամերիկյա զինուժը դուրս բերելու հարցը և Մանբիչի խնդիրը. փոխանցում է ermenihaber-ը:

Էրդողանը Թրամփին ցավակցություն է հայտնել Մանբիչում օրերս տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որի ընթացքում ամերիկացի զինվորներ էին զոհվել։  Էրդողանը հայտնել է Թուրքիայի պատրաստակամությունը՝ ապահովելու Մանբիչի խաղաղ բնակչության անվտանգությունը։ Նա Թրամփին առաջարկել է արագացնել Սիրիայում անվտանգության գոտու ստեղծման գործընթացը և հնարավորինս սեղմ ժամկետներում տարածքը մաքրել ահաբեկիչներից՝ նկատի ունենալով ոչ միայն «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությանը, այլ նաև Սիրիայի քուրդ զինյալներին։  Այդ նպատակով Էրդողանն առաջարկել է, որ շուտով Թուրքիայի ու ԱՄՆ-ի զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերը հանդիպեն և քննարկեն հարցի մանրամասները։

Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում նախագահների միջև ձեռք է բերվել համաձայնություն Սիրիայում առկա մի շարք խնդիրների լուծման հարցում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Սիրիայում անհրաժեշտ է 32կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծել: Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընն էլ աջակցություն էր հայտնել Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծմանը՝ հավելելով, որ Թուրքիան կվերահսկի այդ գոտին։