Դարակազմիկ եզրակացություններ են արվում, որոնք ուղղակի ծիծաղելի են. վարչապետը՝ Սամվել Մայրապետյանի գործով ՄԻԵԴ որոշման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ գործարար Սամվել Մայրապետյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշմանը:

Հիշեցնենք, որ կալանավորված գործարարի փաստաբանական խումբը տեղեկացրել է, որ ՄԻԵԴ-ը որոշել է միջանկյալ միջոց կիրառել Սամվել Մայրապետյանի գործով և ցուցում է տվել Հայաստանի կառավարությանը՝ շտապ կերպով ապահովել Սամվել Մայրապետյանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն:

«Մի քանի հրապարակումներ ընկան աչքովս, թե ՄԻԵԴ-ը Հայաստանի հետ կապված որոշում է կայացրել, մասնավորապես՝ Սամվել Մայրապետյանի հետ կապված: Ես ուրախությամբ հետևում եմ, թե ինչպես են դրանից դարձնում իրադարձություն՝ փորձելով Հայաստանի գործող կառավարության ինչ-որ անհաջողություն, սխալ… դարակազմիկ գնահատականներ են տրվում դրան»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ չի ցանկանում որևէ մեկնաբանություն անել, այլ ընդամենը վիճակագրություն է ներկայացնելու. «Ավստրիան, որը իրավական, կայացած պետություն է, այդ երկրի նկատմամբ, օրինակ, 2016 թվականին ՄԻԵԴ-ը նման 7 որոշում է կայացրել, 2017-ին՝ 4 որոշում»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ սա սովորական դատական գործընթաց է, մանավանդ, որ կառավարությունը շատ հստակ պայման է դրել և՛ դատարանների, և՛ քննչական մարմինների առաջ, որ նրանք պիտի գործեն օրինական, անկախ:

«Սրանք ուղղակի դատական վեճեր են, և այն դարակազմիկ եզրակացությունները, որ դրանց հետ կապված արվում են, ուղղակի ծիծաղելի են: Որքան էլ դա ոմանց դուր չկա, դա սովորական մանիպուլյացիա է, և ոմանք, տիրապետելով ինչ-որ լրատվական ռեսուրսների, օգտվում են դրանից՝ մեծադղիրդ բառեր և նախադասություններ արտասանելու, որպեսզի տպավորություններ ստեղծեն»,- եզրափակեց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում: