Կուալա Լումպուրի հայտարարությունը Հակակոռուպցիոն ռազմավարությունների վերաբերյալ

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

2013թ. հոկտեմբերին Հարավային, Արևելյան և Հարավարևելյան Ասիայի հակակոռուպցիոն պետական մարմինների և պլանավորման ազգային մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչները, ինչպես նաև ամբողջ աշխարհից հավաքված հակակոռուպցիոն ոլորտի փորձագետներն ընդունել են «Կուալա Լումպուրի հայտարարություն» անունով հայտնի փաստաթուղթը, որն ուրվագծում է հակակոռուպցիոն ռազմավարությունների մշակման ուղենիշները՝ անդրադառնալով ռազմավարությունների ընդունման գործընթացներին, փաստաթղթերի կառուցվածքին ու բովանդակությանը, ինչպես նաև մոնիտորինգի և գնահատման հարցերին:

Ակնկալում ենք, որ ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա ընդունման գործընթացը կհամապատասխանեն Կուալա Լումպուրի հայտարարությամբ սահմանված ստանդարտներին:

Կուալա Լումպուր, 21-22 հոկտեմբերի, 2013թ.

2013թ. հոկտեմբերի 21-22-ին, հակակոռուպցիոն պետական մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչները, ինչպես նաև Հարավային, Արևելյան և Հարավարևելյան Ասիայի պլանավորման ազգային մարմիններն ու ամբողջ աշխարհի հակակոռուպցիոն ոլորտի փորձագետները ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (ՄԱԿԹՀՊԳ/UNODC) և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ/UNDP) հրավերով ու Մալայզիայի Կառավարության հետ համագործակցությամբ, հավաքվել են Կուալա Լումպուրում` քննարկելու հակակոռուպցիոն ռազմավարությունների համար ուղենիշների մի փաթեթ, որը կօգնի մշակել, նախագծել և իրականացնել կայուն հակակոռուպցիոն ռազմավարություններ:

Մասնակիցների ցանկում են եղել մի քանի պետական հակակոռուպցիոն մարմինների պաշտոնյաներ, կոռուպցիայի դեմ պայքարում ներգրավված գործող մասնագետներ, ազգային պլանավորող մարմինների և գործադիր, օրենսդիր ու դատական մարմինների ներկայացուցիչներ: Նիստերին մասնակցում էին նաև ՄԱԶԾ, ՄԱԿԹՀՊԳ, Համաշխարհային բանկի, ԱԶԲ/ՏՀԶԿ Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հակակոռուպցիոն նախաձեռնության, Թրանսփարենսի Ինթերնեշնլի և U4 հակակոռուպցիոն ռեսուրս կենտրոնի ներկայացուցիչներ:

Մասնակիցները քննարկել են աշխարհի տարբեր երկրների հակակոռուպցիոն ռազմավարությունների մշակման գործընթացի, նախագծման, բովանդակության, ինչպես նաև մոնիտորինգի և գնահատման փորձը` հատուկ ուշադրություն դարձնելով Հարավային, Արևելյան և Հարավարևելյան Ասիայի վրա:

Հղում անելով Միավորված Ազգերի Կոռուպցիայի դեմ Կոնվենցիային (ՄԱԿԿԿ)[1], որն իր 5-րդ և 6-րդ Հոդվածներով պարտավորեցնում է անդամ պետություններին՝ համաձայն իրենց իրավական համակարգերի հիմնարար սկզբունքների, մշակել և իրականացնել կամ շարունակել արդյունավետ, համակարգված հակակոռուպցիոն քաղաքականություններ, որոնք խթանում են հասարակության մասնակցությունը և արտացոլում  իրավունքի գերակայությունը,  հանրային գործերի և հանրային գույքի պատշաճ կառավարումը, օրինավորությունը, թափանցիկությունը և հաշվետվողականությունը,

Ընդունելով, որ հակակոռուպցիոն ռազմավարությունները կարող են ապահովել համապարփակ քաղաքականության գործողությունների շրջանակ, որոնք պետք է ձեռնարկվեն պետությունների կողմից կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի համար՝ սա օգտակար գործիք է մոբիլիզացնելու և համակարգելու կառավարությունների և այլ շահագրգիռ կողմերի ջանքերն ու ռեսուրսները քաղաքականության մշակման, իրականացման և դրա մոնիտորինգի համար․

Հաշվի առնելով, որ Հարավային, Արևելյան և Հարավարևելյան Ասիայի մի շարք երկրներ իրականացրել են հակակոռուպցիոն ռազմավարություններ կամ գտնվում են նոր ռազմավարությունների նախագծման և հների վերանայման գործընթացում․

Ընդունելով, որ գոյություն ունեն հակակոռուպցիոն քաղաքականությունների և ռազմավարությունների մշակման տարատեսակ մոդելներ և մոտեցումներ ու ընդհանուր դասեր, որոնք պետք է քաղել տարածաշրջանում այս ռազմավարությունների մշակման փորձից․

Մասնակիցները

1. Առաջարկում են հետևյալը.

Հակակոռուպցիոն ռազմավարության մշակման գործընթաց

ՔԱՂԱՔԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱՏԵՔՍՏ. Հակակոռուպցիոն ռազմավարությունները նախագծելիս պետությունները պետք է հաշվի առնեն իրենց առանձնահատուկ քաղաքական, սոցիալական, տնտեսական և մշակութային համատեքստը:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՔ. Հանձնառու քաղաքական ղեկավարությունը (լավագույն դեպքում` պետության ամենաբարձր մակարդակում), և ավելի լայն քաղաքական աջակցությունը, ընդհանուր գործընթացը առաջնորդելու և անհրաժեշտ ռեսուրսները մոբիլիզացնելու համար, կարևոր պայման են արդյունավետ հակակոռուպցիոն ռազմավարության մշակման գործընթացի համար:

ՇԱՀԱԳՐԳԻՌ ԿՈՂՄԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅՈՒՆ (ՆԵՐԱՌԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ) ԵՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄ.Շահագրգիռ կողմերի ներգրավվածությունը ստեղծում է սեփականության զգացում և օգնում ապահովել որդեգրված ռազմավարությունների արդյունավետությունը և դրանց ընդունելի լինելը: Պետական մարմինները (գործադիր, օրենսդիր և դատական) ազգային և տեղական մակարդակներում, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, մասնավոր հատվածը, լրատվամիջոցները, մասնագիտացված կազմակերպությունները, առևտրաարդյունաբերական միավորումները և  արհմիությունները, ակադեմիական հաստատությունները, երիտասարդական և մշակութային կազմակերպությունները հանդես կգան որպես առանցքային դաշնակիցներ և գործընկերներ հակակոռուպցիոն ռազմավարությունները մշակելիս և կարող են նվազեցնել բարեփոխումների ջանքերի խոցելիությունը քաղաքական ղեկավարության  փոփոխության դեպքում:

ԲԱՑ ԵՎ ԹԱՓԱՆՑԻԿ ԳՈՐԾԸՆԹԱՑ. Ռազմավարությունների մշակման գործընթացը մեկնարկի պահից սկսած պետք է լինի հստակ և թափանցիկ:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՍԼԱԿԱՆ. Անհրաժեշտ է ձեռք բերել համաձայնություն ընդհանուր տեսլականի և ռազմավարությամբ նախատեսված նպատակների շուրջ:

ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՈՒԺԵՂԱՑՈՒՄ. Մշակման, իրականացման և մոնիտորինգի գործընթացների փուլերում հակակոռուպցիոն ռազմավարությունները պետք է կենտրոնանան միջգերատեսչական և ներգերատեսչական համակարգման ուժեղացման վրա:

ՀԻՄՆԱՎՈՐ ԳԻՏԵԼԻՔԻ ԲԱԶԱ. Ռազմավարությունների մշակումն, իրականացումն ու մոնիտորինգը պետք է հիմնված լինեն հակակոռուպցիոն քաղաքականություններում և հաստատություններում հիմնավոր ախտորոշման, առկա կարիքների և ռիսկերի, ինչպես նաև խոցելի ոլորտների ու բացերի վերաբերյալ տեղեկատվության վրա:

ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼԱՑՈՒՄ. Ռազմավարությունների մշակումը պետք է ինստիտուցիոնալացնել՝ ապահովելու համար հակակոռուպցիոն ռազմավարությունների շարունակական համապատասխանելիությունը և ժամանակին ռազմավարությունների վերանայումը:

ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՈՒՄ ԵՎ ՄՈԲԻԼԻԶԱՑՈՒՄ. Անհրաժեշտ ռեսուրսները պետք է մոբիլիզացնել ռազմավարության մշակման ժամանակ՝ ապահովելու համար ռազմավարությունների արդյունավետ իրականացումն ու մոնիտորինգը:

ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒՄ ԵՎ ՆԵՐԳՐԱՎՈՒՄ. Հակակոռուպցիոն և ազգային պլանավորման մարմինները պետք է պարբերաբար հաղորդակցեն և ներգրավեն հանրությանը, որպեսզի ապահովեն հանրության վստահությունը և հետադարձ կապը՝ հակակոռուպցիոն ռազմավարությունների արդյունավետ իրականացման համար:

Հակակոռուպցիոն ռազմավարությունների  կառուցվածք և բովանդակություն

ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐ. Առանցքային խնդիրները և նպատակները, գործողությունների դիմելու հիմնավորումները պետք է հիմնված լինեն ազգային առաջնահերթությունների և վեր հանված բացերի ու կարիքների վրա:

ԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ/ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՎԵԼԻ ԼԱՅՆ ՀԱՄԱՏԵՔՍՏ.Հակակոռուպցիոն ռազմավարությունները պետք է ներառված լինեն տվյալ պահին ուշադրության կենտրոնում գտնվող ավելի լայն զարգացման նախաձեռնություններում, և պետք է հաշվի առնեն միջազգային/ տարածաշրջանային պարտավորությունները:

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԱՅԼ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ/ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՕՐԱԿԱՐԳԵՐԻ ՀԵՏ ԻՆՏԵԳՐՈՒՄ. Հակակոռուպցիոն ռազմավարությունները պետք է հաշվի առնեն համապատասխան այլ ազգային ռազմավարությունները (օրինակ՝ դատական ոլորտի, պետական կառավարման բարեփոխումների, բաց կառավարման և այլն),   կապակցվեն դրանց հետ և  ձգտեն ձևավորել սիներգիաներ այլ գերատեսչությունների հետ:

ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ՄՈՏԵՑՈՒՄ. Հակակոռուպցիոն ռազմավարությունները պետք է հիմնվեն ընգրկուն/ամբողջական մոտեցման վրա`  միևնույն ժամանակ հաշվի առնելով ոլորտներին բնորոշ կարիքները:

ՀՍՏԱԿ ԵՎ ԸՆԿԱԼԵԼԻ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ. Ռազմավարությունները պետք է լինեն հստակ, հակիրճ և դյուրըմբռնելի:

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ԵՎ ՆԱԽԱԳԾՈՒՄ. Հակակոռուպցիոն ռազմավարությունների պատշաճ նախագծման, բովանդակության կամ իրականացման պարզ բանաձև գոյություն չունի, և որպես հակակոռուպցիոն ռազմավարությունների նախագծման համար շրջանակային փաստաթուղթ կարող է օգտագործվել  ՄԱԿԿԿ-ը՝ միաժամանակ հաշվի առնելով համապատասխան տվյալները, մասնավոր կարիքները և ազգային կարողությունները:

ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ. Ռազմավարությունները պետք է իրատեսական լինեն՝ այն առումով, թե ինչն է իրականանալի կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքում, սահմանեն հստակ առաջնահերթություններ և գերակայությունների վրա հիմնված գործողությունների հաջորդականություն: Ռազմավարությունները կարող են նախագծվել՝ նպատակ ունենալով խորացնելու ղեկավարության նկատմամբ վստահությունը և ապահովելու արագ շոշափելի արդյունքներ՝ բարեփոխումների հանդեպ պետության հանձնառությունը ուժեղացնելու համար:

ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄ.  Անհրաժեշտ է, որ ռազմավարություններն ապահովեն միջոցառումների ծրագրի տեսքով իրականացման մեխանիզմ՝ դրա համար սահմանված հստակ պարտականություններով և ժամանակացույցով՝ կենտրոնանալով արդյունքների վրա: Ռազմավարությունների իրականացումը համակարգող գերատեսչությունը պետք է լինի բարձր մակարդակի  պետական մարմին:

ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ. Կիրառելիության դեպքում անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել ռազմավարությունների իրականացմանը  տեղական մակարդակներում:

ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ (ԿԱՐԻՔՆԵՐ ԵՎ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ).   Պետք է ապահովվի  ռազմավարությունների ինստիտուցիոնալ և ֆինանսական կայունությունը և հաշվի առնվեն իրականացման համար անհրաժեշտ կարողությունները:

Հակակոռուպցիոն ռազմավարության մոնիտորինգ և գնահատում

ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԱՆԲԱԺԱՆ ՄԱՍԸ. Մոնիտորինգի և գնահատման մեխանիզմները ազգային հակակոռուպցիոն ռազմավարությունների անբաժան մասն են: Նախագծման փուլից սկսած գնահատման տարրերը և տվյալների հավաքագրման համակարգերը պետք է ներառված լինեն ռազմավարություններում:

ՀՍՏԱԿ ՍԿԶԲՆԱԿԱՆ (ԲԱԶԱՅԻՆ) ԱՐԺԵՔՆԵՐՈՎ ԵՎ ԹԻՐԱԽՆԵՐՈՎ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ. Չափելի ցուցանիշները՝ իրենց սահմանված սկզբնական արժեքներով և պարբերական չափելիությունն ապահովող մեխանիզմներով անհրաժեշտ են թիրախների հասանելիությունը որոշելու համար:

ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԵՆԵՐԱՑՄԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ. Արդյունավետ մոնիտորինգի և գնահատման համար անհրաժեշտ են հուսալի տվյալներ, որոնք գեներացվում են բազմակի աղբյուրների առկայության շնորհիվ:

ԿԱՆՈՆԱՎՈՐ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ. Կանոնավոր մոնիտորինգը և հաշվետվությունների պատրաստումը թույլ են տալիս իշխանություններին գնահատելու ռազմավարությունների իրականացման և կոռուպցիայի կրճատման ուղղությամբ   գրանցված առաջընթացը:

ԾՐԱԳՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄՆ Ի ՀԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ. Կարևոր է տարանջատել ծրագրի կառավարման մոնիտորինգը (գործողություններ/անմիջական արդյունքներ)՝ ի հակադրություն գնահատման (վերջնարդյունքներ/ ազդեցություն), և իրականացման պարտականությունները՝ ի հակադրություն մոնիտորինգի և վերահսկման պարտականությունների:

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆ. Ազգային մարմնի/մարմինների վրա պետք է դնել մոնիտորինգի, իրականացման և կանոնավոր հաշվետվության պատասխանատվություն և ապահովել նրանց կայուն ինստիտուցիոնալ և ֆինանսական օժանդակությամբ: Անկախ գնահատումը պետք է ժամանակային կանոնավոր պարբերականությամբ ապահովի ճշգրիտ մոնիտորինգ և հաշվետվություն։

2. Քաջալերել Հակակոռուպցիոն և ազգային պլանավորման մարմիններին հստակ սահմանված ժամկետներում տարածել այս առաջարկություններն իրենց համապատասխան գերատեսչություններում, երկրներում և տարածաշրջանային/միջազգային ցանցերում:

3. Կոչ անել Հակակոռուպցիոն և ազգային պլանավորման մարմիններին տարածել այս առաջարկությունները` աջակցել գործադիր, օրենսդիր և դատական մարմիններին և ընդհանրապես հանրությանը` ավելի լավ ըմբռնելու և օժանդակելու հակակոռուպցիոն ռազմավարություններին դրանց մշակման, նախագծման, իրականացման և մոնիտորինգի գործում:

4. Ողջունել հյուրընկալող երկրի հանձնառությունը` ներկայացնելու այս առաջարկությունները ՄԱԿԿԿ անդամ պետությունների համաժողովի 5-րդ նստաշրջանում, և խրախուսելու այլ մասնակից երկրներին օժանդակելու այս նախաձեռնությանը:

5. Բարձր գնահատել և երախտագիտության խոսք հղել Մալայզիայի կառավարությանը հակակոռուպցիոն ռազմավարություններին առնչվող այս առաջարկություններին անդրադառնալու և տարածելու նպատակով ՄԱԶԾ և ՄԱԿԹՀՊԳ կողմից կազմակերպված Հակակոռուպցիոն ռազմավարությունների վերաբերյալ Ասիական տարածաշրջանային ժողովը հյուրընկալելու համար: