««Կարողա»-ով չի կարելի մարդուն կալանքի տակ պահել»․ Մանվել Գրիգորյանի պաշտպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
Բոլորը

«Մեղքդ չես ճանաչում՝ կալանավորվի, մեղքդ ճանաչում ես՝ ազատ արձակվի»․ Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանի կարծիքով ՀՀ արդարադատությունը դատական գործերի նկատմամբ արդեն երկար տարիներ նման մոտեցում է ցուցաբերում։

Ըստ նրա՝ Դատախազության կողմից որդեգրված միտումները երբևէ չեն փոխվում։ Ստացվում է, որ անձը Դատախազության կամ վարույթն իրականացնող մարմնի դեմ  ամենամեծ մեղքը գործում է ոչ թե հանցագործություն կատարելիս, այլ այդ հանցագործության կատարումը մերժելիս։

«Մանվել Գրիգորյանն իր դրական ու բացասական հատկանիշներով ՀՀ ոչ մի քաղաքացուց չի տարբերվում, և իր քրեական գործի ընթացքում օգտագործվում են նույն ռազմավարությունները»,- ընդգծում է նախկին պատգամավորի պաշտպանը։

Դեկտեմբերի 21-ից ազատության մեջ գտնվող Մանվել Գրիգորյանը, ըստ պաշտպանի, չի խոչընդոտել դատական գործին, չի կատարել որևէ անթույլատրելի արարք։ Արսեն Մկրտչյանի խոսքով՝ բոլոր մեղադրանքները նախկին պատգամավորին կալանքի տակ վերցնելու համար են եղել, սակայն դրանցից շատերն 8 ամիս անց արդիական չեն։

«Մի հատ «կարողա»-ով չի կարելի մարդուն կալաքի տակ պահել»,- նշում է Արսեն Մկրտչյանը։

Մանվել Գրիգորյանի պաշտպանը նաև  ավելացրեց, որ դատարանը հեռացել է որոշում կայացնելու, և այն կհրապարակի հունվարի 22-ին՝ կեսօրին։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի Մելքոնյան