«Անհաջողության մատնվելու իրավունք չունենք»․ Փաշինյանի հոդվածը Դավոսի համաշխարհային խորհրդաժողովի կայքում

Լուրեր

10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
Բոլորը

Դավոսի համաշխարհային համաժողովի կայքում լույս է տեսել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոդվածը, որտեղ մասնավորապես ասվում է․

«Անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն իսկապես պատմական բնույթ էին կրում: Թավշյա հեղափոխությունը ժողովրդավարության հաղթանակ բերեց մեր երկիր: Հայտնի շարժումը հիմնված էր ոչ միայն մեր հասարակության բոլոր շերտերի, այլև վեց միլիոնանոց սփյուռքի կոնսենսուսի վրա: Դա առանց որևէ զոհի, ոչ բռնի հեղափոխություն էր: Սերը, եղբայրությունը և հանդուրժողականությունը հայ ժողովրդական շարժման կարգախոսներն էին:

Անցյալ դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները հաստատեցին և ամրապնդեցին մեր հասարակության ժողովրդավարական ձգտումները: Դրանք ցույց տվեցին, որ նոր Հայաստանը ներկայացնող քաղաքական ուժերն իսկապես լայն հանրային աջակցություն են վայելում»:

Հոդվածի մյուս հատվածներում Փաշինյանը ներկայացնում է այն երկու հիմնական պատճաները, որոնք հանգեցրին հեղափոխությանը.

«Նախ, պատմականորեն, մեր հասարակության հիմնական արժեքները խորապես արմատավորված են ազատության և արդարության գաղափարների հիման վրա: 1988 թ. Հայաստանը եղել է առաջին երկրներից մեկը, որը խարխլել է կոմունիստական ​​ռեժիմի հիմքերը՝ համազգային ժողովրդական շարժման միջոցով:

Երկրորդ, Հայաստանը դեպի ծով ելք չունեցող, սահմանափակ բնական ռեսուրսներով ու բավական բարդ աշխարհաքաղաքական տարածաշրջանում գտնվող երկիր է, որը անվտանգության լուրջ մարտահրավերներ ունի»:

Վարչապետի խոսքով՝ ժողովրդավարության հաստատումը որոշակի ժամանակ ու մտածելակերպի փոփոխություններ է պահանջում։

Իր հոդվածը Փաշինյանը եզրափակում է. «Մենք վճռական ենք հասնելու մեր վերջնական նպատակին`ունենալ  կայուն, ժողովրդավարական և տնտեսապես զարգացող երկիր` հիմնված օրենքի գերակայության և հաշվետու կառավարման սկզբունքների վրա: Մենք ձախողվելու իրավունք չունենք: Մենք պարտավոր ենք արդարացնել մեր ժողովրդի վստահությունը և պաշտպանել ժողովրդավարությունը»: