Լենա Նազարյանը պարզաբանում է իր աղմուկ հանած հայտարարությունը

Լուրեր

10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
Բոլորը

Factor.am-ի հետ զրույցում Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը մեկնաբանեց իր այսօրվա աղմկահարույց հայտարարությունը։ Հիշեցնենք, որ ճեպազրույցից առաջ նա երկու լրագրողի խնդրել է զրույցը հեռախոսով չնկարել, այլ միայն ձայնագրել, ինչը դժգոհություն է առաջացրել:

Մեզ հետ զրույցում Լենա Նազարյանն ասաց, որ խոսքը բացառապես անհատական հարցազրույցների մասին է. «Անհատական հարցազրույցներ հեռախոսային տեսագրությամբ չեմ անելու: Պատճառն այն է, որ ես շատ հարգանքով եմ վերաբերվում այդ նյութը սպառողներին: Եթե հարցազրույց է, կարող է երկար տևել՝ 10-15 րոպե մոտավորապես, և կադրը կարող է մութ, անորակ ստացվել: Դա, իմ կարծիքով, անհարգալից վերաբերմունք է նյութը սպառողների հանդեպ, ես ուզում եմ այն որակյալ մատուցել»:

Factor.am-ի հարցին՝ ի՞նչ պետք է անեն այն լրագրողները, որոնք պրոֆեսիոնալ տեսախցիկներ չունեն, և տեսագրելու համար հեռախոս են օգտագործում, տիկին Նազարյանը պատասխանեց. «Այդ լրագրողները, որպես կանոն, կայքերի լրագրողներ են, չէ՞, տեքստային նյութեր են մատուցում: Թող աուդիոձայնագրություն անեն, խնդրեմ, որևէ խնդիր չկա: Իսկ ճեպազրույցները հիմնականում կարճ են տևում»։

ԱԺ փոխնախագահին տեղեկացրինք, որ իր այս հայտարարությունը դժգոհություն է առաջացրել լրագրողների շրջանում, ինչին ի պատասխան՝ Լենա Նազարյանը կրկնեց. «Խնդրանքս է, շնորհակալ կլինեմ, եթե ըմբռնումով մոտենաք»:

Տիկին Նազարյանի խոսքը քննադատողները նրան հիշեցնում են, որ օրեր առաջ նման վերապահում չի ունեցել, նաև մինչև իշխանություն դառնալն այդպիսի պահանջ չի առաջադրվել լրագրողներին:

«Ես երբեք լայվ չեմ մտել, վրդովվելու կարիք չկա, ընդամենը իմ խնդրանքն է, և շնորհակալ կլինեմ, եթե ըմբռնումով մոտենաք: Ճեպազրույցներ ավելի հաճախ կանենք, իսկ անհատական հարցազրույցներն անպայման կանենք աուդիոձայնագրությամբ կամ պրոֆեսիոնալ տեսախցիկով: Միակ մտահոգությունս է՝ իմ մատուցածը դիտողներին որակյալ մատուցելը: Պատկերի հետ էլ է կապված, ուզում եմ, որ մարդիկ չհոգնեն: Հիմա խնդրում եմ այդպես աշխատել»,- նշեց Լենա Նազարյանը: