Միքայել Մինասյանի փորացավը հասկանում եմ. Արման Բաբաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
Բոլորը

Այն վնասը, որ տարիներ շարունակ Հայաստանի դիվանագետները հասցրել են արտաքին քաղաքականությանն ու դիվանագիտությանը, անդառնալի է։ Այս մասին խորհրդարանում Factor.am-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով երեկ Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցին:

«Հիմա ժամանակն է սրբագրել իրավիճակը և արմատապես փոխել մոտեցումները։ Կարող եմ ենթադրել՝ ինչ նկատի ունի Միքայել Մինասյանը գուցե իր կողմից նշանակված դիվանագետների մասին։ Դրանցից մեկը Ռուսաստանում դեռևս պաշտոնավարող Վարդան Տողանյանն է, որի անունը ես հնչեցրել եմ և խոսել այն խնդիրների մասին, որոնք շարունակում են առկա մնալ Ռուսաստանում։ Ցավում եմ այդ գնահատականի համար, որ Միքայել Մինասյանը նոր Հայաստանի իրողությունը չի կարողացել ընկալել»,- նշեց Բաբաջանյանը։

Նշենք, որ Մինասյանը հայտարարել է՝ Հայաստանն ունի փայլուն դեսպաններ, դիվանագետների մի լուրջ բանակ, որոնք տասնամյակներ շարունակ, առնվազն մինչ այս պահը, պատվով են կատարել քաղաքական ղեկավարությունների կողմից դրվող խնդիրները:

«Լավ արտաքին քաղաքականություն ունենալու համար նախ պետք է սկսել դիվանագետի ինստիտուտը հարգելուց։ Այնպես որ, եթե արտաքին քաղաքական բլոկի նոր ուղին այդ ինստիտուտի վարկաբեկումից ենք որոշել սկսել, վախենամ` այս ոլորտում շատ հեռու չգնանք»,- ասել է Մինասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։