Արդեն 5-րդ օրն է՝ քննարկում ենք թեկնածուների հարցը. ահագին անարդյունավետ ենք աշխատել. Բաբկեն Թունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը համաձայն չէ գործընկերների տեսակետին, որ տնտեսական հեղափոխոթյուն արտահայտությունը սխալ է և դա անհնար է:

«Իմ կարծիքով՝ մենք ընկալումների խնդիր ունենք այդ տերմինի հետ կապված: Եթե նկատի ունեք զուտ դասական առումով, ասենք՝ պլանային տնտեսությունից անցնում ենք շուկայական տնտեսության կամ շուկայականից մեկ այլի, այդ առումով, բնականաբար, նման փոփոխության մասին որևէ մեկը չի խոսում: Մենք ավելի շատ խոսում ենք տնտեսության որակի, կառուցվածքի ու տրամաբանության արմատական փոփոխության մասին»,- ԱԺ ամբիոնից ելույթում ասաց Թունյանը՝ հավելելով, որ դա ոչ միայն հնարավոր է, այլև անխուսափելի:

Բաբկեն Թունյանի համար տնտեսական վերափոխումների կամ հեղափոխության ամենակարևոր գործոնը պատասխանատու աշխատանքն է: «Այդ առումով ասեմ, որ խոսում ենք, օրինակ, արդյունավետությունից կամ արտադրողականությունից: Դրանք կարևոր բաներ են, բայց արդեն հինգերորդ օրն է՝ մենք քննարկում ենք հանձնաժողովների նախագահների թեկնածուների հարցը: Երեկ հետաքրքրվեցի, պարզվեց՝ դա յուրօրինակ ռեկորդ է: Զուտ ժամանակի խնայողության տեսանկյունից մենք բավական անարդյունավետ ենք աշխատել»,- նշեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում