ԱԺ աշխատակազմի ղեկավար, ամենայն հավանականությամբ, կնշանակվի Տիգրան Գալստյանը. ՔՊ խոսնակ

Լուրեր

10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Բոլորը

ԱԺ աշխատակազմի ղեկավար, ամենայն հավանականությամբ, կնշանակվի նախկին առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի խորհրդական Տիգրան Գալստյանը։ Այս տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը:

Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող լուրերին, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակվելու է Վահան Կոստանյանը, վերջինս հերքեց՝ ասելով, որ նման բան չկա:

Տիգրան Գալստյանը 2002–2003 թթ.-ին աշխատել է «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ում՝ որպես խանութ-սրահի ղեկավար, 2003-2006 թթ.-ին դարձել է նույն ընկերության մարքեթինգային ուսումնասիրությունների գծով մասնագետ, այնուհետև՝ 2007-2008 «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ»-ի խորհրդի նախագահի օգնական և 2009-2018 թթ.-ին՝ ընկերության խորհրդի նախագահի աշխատակազմի ղեկավար:
2018թ. սեպտեմբերի 10-ին Տիգրան Գալստյանը նշանակվել էր առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի խորհրդական: