«Իմա՜ստը». Վարազդատ Կարապետյանը չի հասկանում ինչու են հարցերով քրքրում ԱԺ հանձնաժողովների նախագահների թեկնածուներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
Բոլորը

Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Վարազդատ Կարապետյանը չի հասկանում հանձնաժողովների նախագահներին հարցերով քրքրելու իմաստը։

«Մի շատ կարևոր բան կա․ մենք արդեն չորս օր իրար հետ քննարկում ենք։ Եթե իրար գումարենք մեր այս չորս օրերի ընթացքում կատարած աշխատանքը և հաշվենք, որ յուրաքանչյուր հանձնաժողովի ընտրության գործընթացը կարող է տևել 7 օր, իսկ մենք ընտրում ենք 15 մարդ՝ ԱԺ հանձնաժողովների նախագահներ և ԱԺ ղեկավար կազմ, ապա այդ ընտրությունների վրա կծախսենք  105 օր  և դա այն դեպքում, երբ հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը որոշված է․ խմբակցություններն այս հարցն արդեն լուծել են։ Հիմա  հարցի երկրորդ մասը՝  ի՞նչ կարևորություն ունի,  թե հանձնաժողովի նախագահի թեկնածուն ինչ կարծիք ունի այս կամ այն հարցի վերաբերյալ, եթե հանձնաժողովներում այդ որոշումները կայացվելու են քվեարկության արդյունքում»,- իր մտահոգություններն ԱԺ ամբիոնից հնչեցրեց Վարազդատ Կարապետյանը։

«Հիմա այս մարդկանց, որ դրել քրքրում ենք բոլոր հարցերի վերաբերյալ, սրա իմաստը ո՞րն ա»,- ասաց Կարապետյանը։

Վերջինս նաև պատգամավորներին խորհուրդ տվեց կարդալ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 13-րդ հոդվածը և  տեսնել, որ հանձնաժողովի նախագահն ընդամենը կանոնակարգող գործառույթներ ունի։

Մանրամասները՝ տեսանյութում։