«Արմենալ»-ը խուսափեց ամերիկյան պատժամիջոցներից. սենատորները դեմ են քվեարկել «Ռուսալ»-ի դեմ պատժամիջոցների խստացմանը

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Սենատը դեմ է քվեարկել ռուսական «Ռուսալ» ընկերության դեմ պատժամիջոցները մեղմացնելու նախագծի արգելափակման առաջարկին: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) տեղեկացմամբ՝ սա դրական ազդեցություն կունենա Հայաստանում «Ռուսալ»-ի դուստր ձեռնարկություն «Արմենալ»-ի վրա, որի արտադրանքն արտահանվում է նաև ԱՄՆ:

«ANCA-ն հանձնառու է մնում երկու երկրների օրենսդիրների հետ կառուցողական աշխատանքին՝ ԱՄՆ տարածաշրջանային պատժամիջոցների՝ Հայաստանի վրա չարդարացված հետևանքները վերացնելու համար»,- ասված է Հանձնախմբի տարածած հաղորդագրությունում:

Reuters-ի սեպտեմբերյան տվյալների համաձայն՝ «Արմենալ» գործարանը 2017 թվականին շուրջ 33 տոննա փայլաթիթեղ է արտադրել: Այդուհանդերձ, ռուսաստանցի գործարար Օլեգ Դերիպասկայի և նրա ղեկավարության ներքո աշխատող մի շարք ընկերությունների նկատմամբ ԱՄՆ-ի նախնական պատժամիջոցների պատճառով ստիպված է եղել կրճատել արտադրությունը:

Նշվում է նաև, որ «Արմենալ»-ն արտադրանք է մատակարարում ամերիկյան մի շարք ընկերությունների, այդ թվում՝ Trinidad Benham Corp-ին, Handi-Foil of America-ին և Durable Packaging International-ին: