Նախագահի հրամանագրով Քրիստիան Տեր-Ստեփանյանը նշանակվել է ՄԱԿ-ի գիտական և մշակութային կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Քաղաքականություն
17.01.2019 | 16:18ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Քրիստիան Տեր-Ստեփանյանը հետ է կանչվել Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի պաշտոնից:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Քրիստիան Տեր-Ստեփանյանը նշանակվել է Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Փարիզ):