Ողջունում եմ, որ Հրանտ Մարգարյանը հեռանում է. Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
Բոլորը

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ողջունում է ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանի՝ կուսակցության ղեկավար կազմում չառաջադրվելու որոշումը։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սիմոնյանը։

«Ես լսեցի պարոն Մարգարյանի ելույթը, այնտեղ խոսվեց ինչ-որ պայմանավորվածությունների մասին: Կարող եմ ասել, որ որևիցե պայմանավորվածություն փակ դռների ետևում չի եղել, և ինչի մասին խոսում էր պարոն Մարգարյանը՝ հմտորեն բաց էր թողնում իրենց գործելաոճը՝ կապված, օրինակ, հոկտեմբերի 2-ի հետ, երբ իրենք Հանրապետական կուսակցության հետ մեկտեղ խախտեցին այն, ինչի մասին խոսում են: Նրանք այդ պայմանավորվածությունները խախտեցին իրենց քվեարկություններով, որովհետև քվեարկության չգալը ընտրական օրենսգրքի տապալումն էր: Ուստի, նման խնդիրներն իրենք իրենց մեջ պետք է փնտրեն, և ես ողջունում եմ այն փաստը, որ ինքը հեռանում է»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

Հարցին՝ ինչպես է վերաբերվում նրան, որ Հրանտ Մարգարյանը նոր իշխանություններին անկարողության մեջ է մեղադրում և ասում, որ չեն կարողանում լուծել այն խնդիրները, որոնք դրված են շարժման առաջ, ԱԺ փոխնախագահը հակադարձեց. «Ես չեմ կարծում, որ այդ խնդիրների գնահատականը Դաշնակցությունը պետք է տա: Այդ խնդրի գնահատականը այսուհետ ընտրողն է տալիս և ընտրողը գնահատականը տվեց թե′ իրենց, և թե′ մեզ: Բայց ես չեմ ուզում անհատներին նույնականացնել Դաշնակցության պես կուսակցության հետ, որովհետև այդ կուսակցությունն, ընդհանուր առմամբ, շատ պետքական է Հայաստանի կյանքի համար»:

Մանրամասները՝ տեսանյութում։