Աշխարհի տարբեր վայրերում կհիշատակեն Հրանտ Դինքի սպանության 12-րդ տարելիցը

Լուրեր

28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:31
Էլինա Ավանեսյանի ու Ալինա Չառաևայի թարմացված դիրքերը WTA-ի դասակարգման աղյուակում
28.09.2026 | 14:23
Թրամփը կրկին Ուկրաինային կոչ է արել նվազեցնել ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները
28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ որպես պահանջ չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
28.09.2026 | 13:28
Գերիներին պահելով մեր արժանապատվությունն են փորձում նսեմացնել․ Հրայր Պալեան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 13:20
Հովք գյուղում ավելի քան 300 մետր երկաթե խողովակ գողանալու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել
28.09.2026 | 13:09
Բոլոր դատավարությունների նպատակը հետագայում ՀՀ-ի դեմ իրավական գործընթացներ սկսելն է․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 12:58
Խարկովում բնակելի շենքին ռուսական հարվածի հետևանքով առնվազն 25 մարդ է վիրավորվել
28.09.2026 | 12:47
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
28.09.2026 | 12:38
Հայտնի է՝ նոյեմբերի 29-ին որ համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
Բոլորը

Ամեն տարի պոլսահայ նշանավոր լրագրող, հրապարակախոս Հրանտ Դինքի սպանության օրը՝ հունվարի 19-ին, բազմաթիվ հայեր և թուրքեր հավաքվում են սպանությունն իրականացված վայրում և ոգեկոչում ազատ խոսքի ջատագով Դինքի հիշատակը. տեղեկացնում է ermenihaber-ը:

Հրանտ Դինքի հիշատակին նվիրված սգո միջոցառումը տեղի է ունենալու հունվարի 19-ին Ստամբուլի Օսմանբեյ թաղամասում «Ակօս» թերթի նախկին խմբագրության դիմաց:

Սգո միջոցառումը կրելու է «Չենք հրաժարվում, ախպարիգ» (Vazgeçmiyoruz Ahparig) խորագրի ներքո։

Հունվարի 19-ին, ժամը 21:30 մեկ այլ սգո միջոցառում է ընթանալու Ստամբուլի Բեյօղլու թաղամասում:

Ինչպես փոխանցում է «Ակօս»-ը, հունվարի 17-ին և 18-ին Հրանտ Դինքի սպանության 12–րդ տարելիցին  նվիրված կլոր սեղանի ձևաչափով քննարկումներ կկազմակերպվեն Ստամբուլում և Անկարայում:

Ըստ աղբյուրի` «Ակօս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Դինքի հիշատակին նվիրված ֆիլմերի ցուցադրություն, ներկայացումներ և այլ բնույթի միջոցառումներ են նախատեսվում Գերմանիայի մի քանի քաղաքներում, Լոս-Անջելեսում և Բրյուսելում: