Հայաստանում նոր էլեկտրակայան կկառուցվի. 250 մլն դոլարի ներդրում է նախատեսվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում 250 ՄՎտ հզորությամբ նոր էլեկտրակայան կկառուցվի: Գործադիրը հունվարի 17-ի նիստում հավանություն տվեց ՀՀ կառավարության, «Արմփաուեր» և «Ռենկո» ընկերությունների միջև կնքված Շրջանակային համաձայնագրին:

Հարցը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, նշեց, որ պայմանագրի ստորագրումից հետո ֆինանսավորումը հասանելի կդառնա կառուցապատողին, որը կսկսի 250 ՄՎտ հզորությամբ ջերմային էլեկտրակայանի (ՋԷԿ) շինարարությունը:

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանն էլ վստահեցրեց, որ պայմանագրով Հայաստանի շահերը պաշտպանված են: Նրա խոսքով՝ 20-25 տարվա կտրվածքով պետությունը շուրջ 160 մլն դոլար կշահի:

«Աշխատանքներն սկսելուն պես կստեղծվի շուրջ 1200 աշխատատեղ: Երբ կայանը պատրաստ լինի, ևւս 230-250 աշխատատեղ կբացվի՝ բավական բարձր աշխատավարձով»,- հավելեց նախարարի պաշտոնակատարը:

Նշենք, որ ծրագրի իրականացման շրջանակում 250 մլն դոլար կներդրվի: Նախատեսվում է էլեկտրակայանի շինարարությունն ավարտին հասցնել 26 ամսում: Մանրամասները՝ տեսանյութում