Չեն կարողացել «տակով անել». ԱԺ նախկին ղեկավարությունը ստիպված է հայտարարել տնտեսումների մասին. «Ժողովուրդ»

Լուրեր

04.09.2026 | 10:00
Թուրքիան և Ադրբեջանը օգնում են ԱՄՆ-ին, որպեսզի Իրանը տնտեսական հետևանքներ կրի․ Վենս
04.09.2026 | 09:45
Նարեկ Մկրտչյանն ու Սպիտակ տան հավատքի գրասենյակի ղեկավարը քննարկել են ՀՀ–ԱՄՆ համագործակցության զարգացումը
04.09.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.09.2026 | 09:10
US Open. Խաչանովը հաղթել է աշխարհի 4-րդ ռակետ Օժե-Ալյասիմին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 23:17
Հայտնի են Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությունից հետո գրանցված թունավորման հնարավոր պատճառները. ՍԱՏՄ-ն մանրամասնել է
03.09.2026 | 22:59
Արևային կայանների ոլորտում արձանագրված խախտումների հետևանքով ՀԷՑ-ը կրել է մոտ 2 մլրդ դրամի վնաս. Պետրոսյան
03.09.2026 | 22:51
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան գրեթե ամբողջ շաբաթ
03.09.2026 | 22:40
Պետք է այնպես անենք, որ փրկարարի աշխատանքը մարդն ընկալի որպես իր կյանքի ճանապարհ. Փաշինյան
03.09.2026 | 22:13
Բաքվում երկու անձ փորձել է նավթ գողանալ խողովակաշարից, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել
03.09.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.09.2026 | 21:44
Uber-ը Լոնդոնում ուղևորների համար գործարկել է անօդաչու ռոբոտաքսի ծառայությունը
03.09.2026 | 21:28
Երևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինեն
03.09.2026 | 21:14
Ռուսական բազան կհեռանա՞ ՀՀ-ից․ Պուտինը բացեց թեման, Փաշինյանն արձագանքեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 21:00
Ադրբեջանցիների հետ կոնֆերանսի մասնակցելով ես ՀՀ-ի գլխին արհավիրքներ չեմ բերել․ ՔՊ-ն է ծանր հետևանքներ բերել․ Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 20:45
Նալբանդյանը հերքում է, թե Փաշինյանի «սրտի օլիգարխ»-ն է․ վարույթ հարուցվեց 88 սուպերմարկետի գործունեության շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

Այս տարվա հունվարի 10-ին ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը հայտնել էր, որ 2018 թ. ընթացքում արդյունավետ կառավարման և ծախսերի ճշգրիտ կանոնակարգման արդյունքում ունեցել են 404 միլիոն դրամի տնտեսում: Ավելին` նա ասել էր, թե վառելիքի գծով 2018թ-ին ՀՀ ԱԺ աշխատակազմը տնտեսել է 114.000 լիտր բենզին, որը պահեստավորվել է 2019 թ. համար:

Սակայն, ըստ շրջանառվող լուրերի, այդ տնտեսումների մասին ԱԺ նախկին ղեկավարությունը հայտարարել է ստիպված: Մինչ այդ Աժ տնտեսումները որևէ տեղ ամրագրված չեն եղել և փաստաթղթերով չեն երևացել: Նախորդ տարվա գարնանը տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո ԱԺ-ում զգուշացել են, հասկացել են՝ անհնարին է այդ ամենը «տակով անել», ու ստիպված հայտարարել են տնտեսումների մասին:

«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց Բաբայանին, որն էլ ասաց. «Տնտեսումների հետ կապված կանոնակարգումները դեռ 2017 թվականի սկզբից ենք իրականացրել: Դեռ 2017-ին մեր աշխատանքները այնպես ենք կազմակերպել, որը 2018-ի համար պիտի լուրջ տնտեսումներ ապահովեր: Այդ ճանապարհով էլ հասել ենք տնտեսումների:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: