Առաջին թեժ վիճաբանությունը նոր խորհրդարանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նոր խորհրդարանի առաջին վեճը շատ չուշացավ։ Քաղաքական կրքերը բորբոքվեցին Արման Բաբաջանյանի ելույթից հետո։ Քննադատելով Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Արման Բաբաջանյանը հիշեց Ուկրաինայում Հայաստանի նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանին․ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը մի օրում այսպես չի ապականվել և ձևախեղվել։ Արտերկրում դեսպաններ են նշանակվել կասկածելի կենսագրությամբ և քրեական անցյալով անձինք։ Դրանցից ամենախնդրահարույցը եղել է, թերևս, Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը, որը, ըստ ուկրաինացի դիվանագետների, տարիներ ի վեր զբաղված է եղել Հայաստանի դեսպանատան անվամբ պետհամարանիշեր ստանալով և տեղի հայ քրեականներին վաճառելով»։

Ապա ընդդիմադիր պատգամավորը շարունակեց՝ «Անդրանիկ Մանուկյանը Հայաստանի դեսպանատունը ծառայեցրել է Ռուսաստանի շահերն առաջ մղելուն․ «Նա տևական ժամանակ խիստ մտերիմ հարաբերությունների մեջ է գտնվել Ուկրաինայում Ռուսաստանի դեսպան Զուրաբովի հետ՝ նրա հետ զբաղվել նկարների առքուվաճառքով։ Դա էր պատճառը, որ Հայաստանի ու Ուկրաինայի հարաբերությունները հասել են այսքան ողբերգական մակարդակի»։

«Կարճ կապի» բղավելով և դուռը շրխկացնելով՝ դահլիճից դուրս եկավ ԲՀԿ-ական Դավիթ Մանուկյանը, որն Անդրանիկ Մանուկյանի որդին է։ Քիչ անց դահլիճ վերադառնալով՝ Մանուկյանը հրաժարվեց մեկնաբանել հոր հասցեին հնչեցված քննադատությունը։ Փոխարենը Ազգային ժողովի ամբիոնին մոտեցավ ԲՀԿ-ական Արման Աբովյանը։ Նա շուրջ երեք տարի եղել է Անդրանիկ Մանուկյանի խորհրդականը․ «Այն թեզերը, որ Դուք հնչեցրել եք, հիմնականում ներգցվել են հայկական ինֆորմացիոն դաշտ ադրբեջանական կողմից։ Ի՞նչն է Ձեզ ստիպում այս ամբիոնից նեոադրբեջանական թեզեր առաջ տանել։ Դուք ժպտում եք։ Այստեղ Անդրանիկ Մանուկյանի հասցեին բացահայտ սուտ էիք հնչեցնում»։

Մինչ Արման Աբովյանը կջանար պաշտպանել իր նախկին ղեկավարին, նիստերի դահլիճում բռնկվեց հերթական վեճը։ ԲՀԿ-ական պատգամավորների ռեպլիկներին ստիպված էր պատասխանել Էդմոն Մարուքյանը։

Միջանցք դուրս եկած Արման Աբովյանը կիսվեց հույզերով։ Արման Բաբաջանյանի խոսքերը նրան շփոթահար էին արել․ «Ես շոկ եմ ապրել, չէի պատկերացնում՝ այս ամբիոնից կսլեմ նեոադրբեջանական․․․ »։

Դեսպանի նախկին խորհրդականը սուտ և զրպարտություն համարեց թեզը, թե Անդրանիկ Մանուկյանը սպասարկել է Ռուսաստանի շահերը․ «Ես գիտեմ մի բան՝ Հայաստանի Հանրապետության դեսպանատան գլխին միայն ու միայն եղել է ՀՀ դրոշ»։

Ազգային ժողովն այսօր քննարկում էր հանձնաժողովների ղեկավար կազմ ընտրելու հարցը։ Միջադեպ գրանցվեց Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կազմը քննարկելիս։

«Փաստերը ես վկայաբերում էի բացառապես մի նպատակով, որպեսզի այս գլխադասային հանձնաժողովն այսուհետ դեսպանի բոլոր թեկնածուներին հրավիրի հանձնաժողով և՛ հարցեր ուղղվեն, և՛ նրանք ԱԺ-ին ներկայացնեն իրենց մոտեցումները»,- ասաց Արման Բաբաջանյանը։

Բաբաջանյանը վստահ է՝ իր հայտարարությունն ավելորդ չի սրի ԲՀԿ-ի ու «Լուսավոր Հայաստանի» հարաբերությունները, եթե անգամ դատական գործընթաց սկսվի իր դեմ․ «Եթե Անդրանիկ Մանուկյանի որդին էր էստեղ նստած և Տողանյանի կամ Ռուբեն Սադոյանի որդին նստած չէր, ես կամ այդ դեսպանները մեղք չունենք։ Ես իմ ելույթը չեմ կառուցելու՝ նկատի ունենալով, թե ում որդին է նստած դահլիճում կամ ինչ-որ մեկի խնամիական հարաբերությունները հաշվի առնելով»։

Խնամիական կապերի մասին Բաբաջանյանի հիշատակումից հետո՝  լրագրողները հիշեցրին  հենց այդ կապերի շնորհիվ Վատիկանում դեսպան դարձած Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին՝ խնդրելով Բաբաջանյանին գնահատել նրա գործունեությունը։ Պարզվեց՝ Արման Բաբաջանյանը Միքայել Մինասյանին համարում է Հայաստանի լավագույն դեսպաններից  մեկը․ «Որպես ապացույց կարող ենք բերել  Ցեղասպանության հարյուրամյակի առիթով Վատիկանում տեղի ունեցած պատարագը, ինչպես նաև Պապի պատմական այցը Հայաստան»։

Բաբաջանյանը նաև նշեց, որ ունի բազմաթիվ փաստեր, որոնցից դեռ վկայաբերում է միայն մեկը․ «Փաստերը ես ամբողջությամբ չեմ ներկայացրել։ Ես պարզ հարցեր կարղ եմ ուղղել՝ Անդրանիկ Մանուկյանն ինքը նշել է քանիցս, որ դիվանագետ չէ, բիզնեսմեն է։ Թող Անդրանիկ Մանուկյանը պատմի հնդկահավերի ֆերմայի մասին, որ մինչև հիմա ունի Ուկրաինայում։ Իր ձեռնարկատիրական գործունեությունն սկսել է, երբ եղել է Ուկրաինայում դեսպան»։

Խորհրդարանն այսօր հասցրեց քննարկել ընդամենը 6 հանձնաժողովի նախագահի թեկնածություն։ Մնացյալ 5 հանձնաժողովների վերաբերյալ քննարկումներն օրենսդիրում կշարունակվեն հունվարի 17-ին։

Ի դեպ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր Ազգային ժողով չէր ներկայացել։ Չբացահայտելով նրա բացակայության պատճառը, Նաիրա Զոհրաբյանը կոչ արեց չանհանգստանալ։

Ռոբերտ Անանյան