Վարչապետի աշխատակազմը 15 մլն դրամով կոստյումներ, կիսաշրջազգեստներ, շարֆեր, վերնաշապիկներ և կիսավերարկուներ է գնելու. ՓԱՍՏԱԹՈւՂԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետի աշխատակազմը պատրաստվում է կոստյումներ, կիսավերարկուներ, կիսաշրջազգեստներ, վերնաշապիկներ, շարֆեր և փողկապներ գնել: Այս մասին Factor.am-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմի 2019 թվականի գնումների պլանից:

Գնումների պլանը հրապարակվել է 2019 թվականի հունվարի 1-ին՝ անժամկետ: Անդրադառնալով նշյալ ապրանքատեսակներին՝ նշենք, որ վարչապետի աշխատակազմը դրանք ցանկանում է ձեռք բերել հետևյալ քանակով և արժեքով.

կիսավերարկու- 200 հատ՝ 21 հազար 500 դրամով, ընդհանուր արժեքը 4 մլն 300 հազար դրամ,

կոստյումներ- 200 հատ՝ 32 հազար դրամով, ընդհանուր արժեքը 6 մլն 400 հազար դրամ,

կիսաշրջազգեստներ- 10 հատ՝ 10 հազար դրամով, ընդհանուր արժեքը 100 հազար դրամ,

վերնաշապիկներ- 400 հատ՝ 6 հազար դրամով, ընդհանուր արժեքը 2 մլն 400 հազար դրամ,

վերնաշապիկներ- 400 հատ՝ 5 հազար դրամով, ընդհանուր արժեքը 2 մլն 200 հազար դրամ,

վերնաշապիկներ- 20 հատ՝ 6 հազար դրամով, ընդհանուր արժեքը 120 հազար դրամ,

շարֆեր- 10 հատ՝ 1000 դրամով, ընդհանուր արժեքը 10 հազար դրամ,

փողկապներ- 200 հատ՝ 1200 դրամով, ընդհանուր արժեքը 240 հազար դրամ:

Այս գնումները միասին կազմում են 15 մլն 770 հազար դրամ:

Նշենք, որ վարչապետի աշխատակազմի ընդհանուր գնումների արժեքը 1 միլիարդ 692 մլն 233 հազար դրամ է: Այս մասին ևս տեղեկանում ենք գնումների հրապարակված պլանից:

Հայկ Վարդանյան