Չենք եկել անձնական պատերազմներ մղելու. Էդմոն Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղյակ չի եղել, թե իր խմբակցության պատգամավոր Արման  Բաբաջանյանն ինչ ելույթ է ունենալու այսօր խորհրդարանում։

«Ոչ ծանոթ էի այդ ելույթի բովանդակությանը, ոչ էլ կարող էի կանխատեսել, թե ինչ կարող է լինել»,- ասաց Էդմոն Մարուքյանը՝ ընդգծելով, որ այն ինչ այսօր ասաց Արման Բաբաջանյանը, հրապարակվել է մամուլում, և նա ներկայացրել է մամուլում հրապարակված փաստերը։

Հիշեցնենք, որ Արման Բաբաջանյանն իր ելույթում անդրադարձավ ՀՀ դեսպանների աշխատանքին և նշեց, որ Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանը դեսպանատունը ծառայեցրել է Ռուսաստանի Դաշնության շահերին, ինչը շտապեց հերքել ժամանակին Մանուկյանի հետ աշխատած ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը։

«Պետք չի դա ընդունել անձնական ինչ-որ բան, խոսքը գնում է նախկին իշխանությունների վարած քաղաքականության մասին․ ի՞նչ է, մենք կարող էինք Վրաստանի դեսպանից խոսել, իսկ Ուկրաինայի դեսպանի մասին լռե՞լ»,- ասաց Էդմոն Մարուքյանը՝  շեշտելով․ «Չենք եկել անձնական պատերազմներ մղելու»։

Մանրամասները՝ տեսանյութում։