Տպավորություն կա, որ Երևանը մերժել է Վիեննայի կարևորագույն ձեռքբերումը՝ Դուշանբեում Ալիևի հետ պայմանավորվածության դիմաց․ Արման Բաբաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովում այսօր շարունակվում են ԱԺ մշտական  հանձնաժողովների նախագահների թեկնածությունների վերաբերյալ քննարկումները։

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված պատգամավոր Ռուբեն Ռուբինյանից «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը հետաքրքրվեց արցախյան հարցի կարգավորման վերաբերյալ ի՞նչ քայլեր է իրականացնելու որպես այդ հանձնաժողովի նախագահ՝ հիշեցնելով, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Արցախի անունից չի կարող բանակցել Ադրբեջանի հետ։

Ըստ Արման Բաբաջանյանի՝ տպավորություն կա, որ Երևանը մերժել է Վիեննայի կարևորագույն ձեռքբերումը՝ Դուշանբեում Ալիևի հետ պայմանավորվածության դիմաց, իսկ Արցախի հարցում Ադրբեջանի հետ նախկինում ունեցած պայմանավորվածություններից Երևանը հրաժարվել է։

Ի պատասխան Ռուբինյանը նշեց, որ այդ պայմանավորվածությունները շարունակում են մնալ օրակարգում և դրանք որևէ հակասություն չունեն Դուշանբեում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպման հետ։

«Այդ հանդիպումը հնարավորություն տվեց այս փուլում էականորեն նվազեցնել սահմանին լարվածությունը»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։