Եթե երեխաների օրգանների վաճառքի մասին առաջին անգամ եք լսում, կարող եք դիմել Արարատ Միրզոյանին․ Մանե Թանդիլյանը՝ հանձնաժողովի նախագահի թեկնածուին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
Բոլորը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարանի Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց  պատգամավոր Նարեկ Զեյնալյանի թեկնածությունը, որը խորհրդարանականներին ներկայացրեց այս հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ իր պատկերացումներն ու ծրագրերը։

Նարեկ Զեյնալյանին լսելուց հետո  «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը խորհուրդ տվեց նրան սերտ համագործակցել ոլորտի մասնագետների հետ և նրանցից տեղեկություն ստանալ։ Ապա Թանդիլյանը հանձնաժողովի նախագահի թեկնածուին հարցրեց՝ արդյոք վերջինս  հետաքրքրվել է երեխաների օրգանների վաճառքի հետ կապված հարցով ու դիմել է իրավապահ մարմիններին։

Թանդիլյանի հարցին ի պատասխան՝ Նարեկ Զեյնալյանն ասաց․ «Օրգանների վաճառքի հետ կապված առաջին անգամ եմ լսում, եթե կա նման խնդիր, ապա պետք է դիմել իրավապահ մարմիններին, այս մասին ինֆորմացիա չունեմ, կներեք»։

Ի պատասխան Մանե Թանդիլյանը նկատեց․ «Եթե երեխաների օրգանների վաճառքի մասին առաջին անգամ եք լսում, կարող եք դիմել Արարատ Միրզոյանին։ Վատ է, որ պաշտոնյաների հայտարարությունների մասին տեղեկանում եք այս դահլիճում»:

Թեմային արձագանքեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և պարզաբանեց, որ խոսքը վերաբերել է այդ ոլորտում միջազգային մաֆիային և այդ մաֆիայից խուսափելու համար ՀՀ-ի ջանքների ներդրմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։