Ոստիկանությունը, փրկարարն ու սահմանապահը ՆԳՆ-ում. «Իրազեկ քաղաքացիների միավորում»

Լուրեր

20.10.2026 | 13:31
Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր․ արտահանման աշխարհագրությունն ընդլայնվել է
20.10.2026 | 13:27
Արթուր Ղարիբյանն օգնել է «Ռոդինային» խուսափել պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 13:19
Հայկական 36 ընկերություն մասնակցում է Փարիզում անցկացվող սննդարդյունաբերության միջազգային ցուցահանդեսին
20.10.2026 | 13:07
Հավատացած ենք, որ Yerevan Pathway-ը նպաստավոր կլինի գենդերարձագանքող սկզբունքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 12:56
Ճապոնիան հաջողությամբ սարք է ուղարկել Մարսի արբանյակ, որը պետք է հողի նմուշներ վերցնի
20.10.2026 | 12:45
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
20.10.2026 | 12:34
Զելենսկին Ռուբիոյի հետ Starlink-ի և բալիստիկ հրթիռային հարձակումների մասին նախազգուշացումների հարցեր է քննարկել
20.10.2026 | 12:23
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
20.10.2026 | 12:18
«Բենֆիկան» նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին
20.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ընտրություններից առաջ ճնշումների մասին // Պապիկյանը Չեխիա է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
20.10.2026 | 12:05
Երևանի ավտոբուսում կնոջը վիրավորող տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է
20.10.2026 | 12:02
ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
20.10.2026 | 12:01
Կիևի մարզում ռուսական հարձակման հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 6-ը՝ վիրավորվել
20.10.2026 | 11:49
Թրամփը կրկին քննադատել է Զելենսկիին և հայտարարել, որ պատրաստ է Չինաստանում հանդիպել Պուտինի և Սի Ցզինպինի հետ
20.10.2026 | 11:38
Փարիզում և այլ քաղաքներում մասնակի պարետային ժամերը գործել են․ Ֆրանսիայի վարչապետը հայտնել է՝ սահմանափակումն արդյունք է տվել
Բոլորը

Ազգային Ժողովն առաջիկայում կքննարկի «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է արմատապես փոփոխել կառավարության կառուցվածքը և կրճատել նախարարությունների ցանկը:

Այդ լույսի ներքո հարկ ենք համարում քննարկել 2002 թվականից գործունեությունը դադարեցրած Ներքին գործերի նախարարությունը վերստեղծելու նպատակահարմարությունը:

Այսպիսով, 2002 թվականից ներքին գործերի նախարարությունը, փաստացի պահպանելով նախարարության ներքին կառուցվածքը, դադարեց նախարարություն լինելուց և վերածվեց կառավարությանն առընթեր մարմնի: Հիմնական տարբերությունն այն էր, որ մարմնի ղեկավարն այլևս հաշվետու չէր խորհրդարանին:

Հիմնական տարբերություննները

Կառավարությանը (կամ վարչապետին) առընթեր ոստիկանության  և ներքին գործերի նախարարության հիմնական տարբերությունը ընդգծելու համար արժե համեմատական տանել պաշտպանության ոլորտի հետ:

Այսպիսով, պաշտպանության ոլորտում կա կառավարության պաշտպանական քաղաքականության պատասխանատու՝ Պաշտպանության նախարարություն և պաշտպանության ամինջական իրականացնող՝ Զինված ուժեր և դրանց գլխում կանգնած գլխավոր շտաբ: Նախարարը համակարգում է քաղաքականության մշակումն ու իրականացումը, իսկ գլխավոր շտաբի պետը՝ զուտ ղեկավարում զինված ուժերը: Նույնը կարելի է ասել նաև փրկարար ծառայության և արտակարգ իրավիճակների նախարարության մասով:

Այնինչ, ոստիկանության դեպքում ոստիկանության պետը (և կենտրոնական ապարատը) միաժամանակ թե՛ ղեկավարում է ոստիկանությունը, թե՛ մշակում և իրականացնում քաղաքականությունը:

Ավելին, մեկ այլ էական տարբերություն է հաշվետվողականությունը: Վարչապետին առընթեր ոստիկանության պետը հաշվետու է բացարձակապես վարչապետին, մինչդեռ նախարարը ենթակա (և հաշվետու) է վարչապետին, ինչպես նաև, հաշվետու է Ազգային Ժողովին: Նախարարը, որպես կառավարության անդամ, ներկա է լինում Ազգային Ժողովում կառավարության հետ հարցուպատասխանին և պատասխանում հասարակական կարգի պահպանման ու հանցագործությունների դեմ պայքարին վերաբերող պատգամավորներին հուզող հարցերին:

Այն պարագայում, երբ խորհրդարանը քաղաքացիների կողմից ուղղակիորեն ընտրվող միակ մարմինն է (պետությունը խորհրդարանական հանրապետություն է), խիստ կարևոր է, որ պատգամավորները կարողանան նշված հարցերի վերաբերյալ պատասխանները ստանան հենց Ազգային Ժողովի դահլիճում՝ հանրության աչքի առջև:

Հավելենք, որ Եվրոպական միության անդամ 28 երկրներից 27-ը ունեն ներքին գործերի նախարարություններ: Շվեդիան, որ բացառություն է այս առումով, ներքին գործերի նախարարության գործառույթները մեկտեղել է արդարադատության նախարարության կազմում (ցանկը՝ այստեղ):

Սահմանապահ ծառայություն

Հայաստանում սահամանապահ զորքերը Ազգային անվտանգության ծառայության կազմում են: Դա Խորհրդային միությունից եկած կառավարման մոդել է, որի հիմքը դրվել է 1957 թվականին, երբ ԽՍՀՄ սահմանապահ ծառայությունն ընդգրկվեց Պետական անվտանգության կոմիտեի կազմում:

1950-ականներին դա պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ այդ տարիներին ԽՍՀՄ դեմ հետախուզությունն իրականացվում էր տարատեսակ սահմանախախտումների միջոցով (թե՛ օդային, թե՛ ջրային և թե՛ ցամաքային): Սակայն արդեն վաղուց հետախուզությունը չի իականացվում սահմանախախտումների միջոցով: Իսկ այնտեղ, որտեղ դա իրականացվում է (Ադրբեջանի հետ սահմանին), հարցը գտնվում է Հայաստանի զինված ուժերի լիազորությունների ներքո (և ոչ ԱԱԾ-ի):

Սա, որոշակի առումով ժողովրդավարական երկրներում նախադեպը չունեցող կառավարման մոդել է, քանի որ սահմանապահ ծառայությունն ավելի շատ ընդհանրություն ունի ոստիկանության հետ, քան հետախուզական/հակահետախուզական մարմնի հետ:

Ոստիկանության փոխգործակցությունը սահմանապահ ծառայության հետ անգամ այժմ էապես ավելի շատ է, քան հետախուզական ու հակահետախուզական մարմինների հետ: Սահմանապահներն ու ոստիկանները համագործակցում են սահմանախախտների հայտնաբերման հարցում, սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգի կառավարման հարցում, անցակետերում քաղաքացիների ու տրանսպոտային միջոցների բացթողնման հարցում և այլն:

Այս առումով, զարմանալի չէ նաև, որ ԵՄ անդամ 28 երկրներից 23-ում սահմանապահ ծառայությունը (կամ գործառույթները) հենց ՆԳՆ-ի լիազորությունների շրջանակում են:

Փրկարար ծառայություն

Ակնհայտ է, որ Հայաստանում Կառավարությունն այժմ նախարարությունների թվի կրճատման և կառավարման օպտիմալացման նպատակ է դրել: Այդ տրամաբանության սահմաններում կարելի է Արտակարգ Իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) միացնել ՆԳՆ-ին և փրկարար ծառայությունն ընդգրկել ՆԳՆ կազմում:

Փրկարար ծառայության և ոստիկանության համագործակցության ոլորտները շատ են: Ավելին, հանցագործությունների և արտակարգ իրավիճակների կանխարգելման գործողությունները հաճախ փոխկապակվցած են և չեն կարող լինել իրարից անկախ:

ԵՄ անդամ երկրներից 22-ում ՆԳՆ-ն նաև իականացնում է փրկարար և հրշեջ գործառույթներ (կամ կազմում ներառում է փրկարար ծառայությունը): Դա նաև հնարավորություն է տալիս ստեղծելու «փրկության միասնական հեռախոսահամար», ինչպես աշխարհի բոլոր առաջատար երկրներում (911, 112 և այլն):

Այլ կերպ ասած՝ արդյունավետ կլինի ստեղծել Ներքին գործերի նախարարություն, որի կազմում կլինեն 3 ծառայություններ՝ ոստիկանություն, սահմանապահ և փրկարար: Այդ ծառայությունների ղեկավարներին կարող է նշանակել վարչապետը՝ նախարարի առաջարկությամբ: Նման մոդել է գործում արդարադատության նախարարությունում, ուր գործում են ԴԱՀԿ, պրոբացիայի և քրեակատարողական ծառայությունները, որոնց ղեկավարները նշանակվում են վարչապետի կողմից:

Կառավարման առաջարկվող փոփոխության արդյունքում, ժողովրդավարական հասարակության տրամաբանությանը համահունչ, խորհրդարանական վերահսկողության դաշտ կբերվեն ոստիկանությունն ու սահմանապահ ծառայությունը, էապես կավելանա ոստիկանության, սահմանապահ ծառայության և փրկարար ծառայության կառավարման օպտիմալությունն ու գործունեության արդյունավետությունը:

Հովսեփ Ղազարյան, Դանիել Իոաննիսյան և Արևիկ Սիմոնյան,
«Իրազեկ քաղաքացիների միավորում»