Եթե ընտրություն կատարեի ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի միջև, ոչ մեկին չէի ընտրի. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի ընդդիմադիր փոխխոսնակների թեկնածությունների քննարկման հարցը խորհրդարանում շարունակվում է նաև այսօր։

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այս թեմայով իր ելույթի ընթացքում նշեց, որ հարցը չափազանց պարզ է, և եթե ինքն ընտրություն կատարեր երկու թեկնածուների միջև այլ պայմաններում, ապա նախապատվություն կտար կին թեկնածուին, իսկ եթե ընտրություն կատարեր երկու քաղաքական ուժերի՝ ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի միջև, ապա քվե չէր տա այդ ուժերից ոչ մեկին,  քանի որ իր քաղաքական ընտրությունը վաղուց կատարել է, սակայն ինքն այս ընտրությանը մոտենում է բոլորովին այլ տրամաբանությամբ։

«Ես կարծում եմ էստեղ նույնիսկ «Իմ քայլը» դաշինքի համար այնքան ընտրության հարց չէ, որքան՝ սկզբունքի։ «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարում է, որ չի պատրաստվում փոխել ժողովրդի քվեարկությամբ հաստատված համամասնությունը, հարգում է այդ արդյունքները։ Կա սկզբունք՝ ընդունել և արձանագրել ժողովրդի քվեարկությամբ արձանագրված արդյունքները»,- ասաց Արարատ Միրզոյանը։

Վերջինս նաև տեղեկացրեց, որ  այս օրերին եղել են քաղաքական կոնսուլտացիաներ, որոնց արդյունքում իրենք՝ խորհրդարանական մեծամասնությունը, հաճույքով համաձայնել է կարևորագույն հանձնաժողովներից մեկը տալ «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։