Նիկոլ Փաշինյանի արձագանքը ոտնձգություն է մամուլի նկատմամբ. Հայաստանի Ժուռնալիստների միության հայտարարությունը

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունվարի 13-ին «Հրապարակ» թերթի կայքում` www.hraparak.am-ում հրապարակված՝ իշխանության ներկայացուցիչների կողմից կազմակերպված մի միջոցառման մասին լուրին իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանը։ Արձագանքել է՝ իր, մեղմ ասած, տարակուսանքը, վրդովմունքը, ցասումը հայտնելով իրականում կենցաղային, ո՛չ քաղաքական, ո՛չ ռազմավարական, ո՛չ պետության համար կենսական նշանակություն ունեցող առանձին վերցրած մի տեղեկության։ Չմանրամասնելով լրատվամիջոցի տեղեկությունն ու վարչապետի արձագանքի ձևակերպումները, նշենք, որ Նիկոլ Փաշինյանը դրանով՝ կամա թե ակամա ներկայացրել է ազատ մամուլի վերաբերյալ իշխանության ընկալումն ու վերաբերմունքը, որը որևէ աղերս չունի ազատ և անկախ մամուլի գործունեությանը ներկայացվող միջազգային, ժողովրդավարական երկրին ու հասարակությանը բնորոշ չափանիշների հետ։ Նիկոլ Փաշինյանի սույն արձագանքը ոտնձգություն է հանրային կառավարման համակարգի կարևորագույն ենթահամակարգի՝ մամուլի նկատմամբ, որը համարժեք հակաքայլերի չարժանացնելու դեպքում կարող է մամուլին ուղղված այլ՝ ավելի վտանգավոր վերաբերմունքի պատճառ դառնալ:

Հայաստանի Ժուռնալիստների միությունը դատապարտում է պետության բարձրագույն պաշտոնը զբաղեցնող գործչի կողմից ազատ մամուլի դեմ ուղղված այս քայլը՝ իր աջակցությունը հայտնելով «Հրապարակ» թերթին ու նրա աշխատակիցներին։

Հայաստանի Ժուռնալիստների միությունը՝ որպես լրագրողական հանրության շահերը պաշտպանող կազմակերպություն, հետևողական է լինելու իշխանության կողմից ազատ մամուլի դերի, գործառույթների ու իշխանությանը վերահսկողի առաքելության գիտակցման արմատավորման հարցում։ Հակառակ դեպքում՝ ազատ մամուլի գործունեության որևէ սահմանափակման պարագայում, Հայաստանը կարող է հայտնվել ժողովրդավարական ավտոկրատիայի ճիրաններում, ինչի բազմաթիվ վկայությունները, ցավոք, դրսևորվել են անցած ինն ամիսներին։

 

Հայաստանի Ժուռնալիստների միություն