Dexit. Գերմանիայում առաջարկում են դուրս գալ Եվրամիությունից

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանիայի Բունդեսթագում պատգամավորների թվով երրորդ քաղաքական ուժը՝ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը, մտադիր է լքել Եվրամիությունը կամ բարեփոխումների սեփական փաթեթը պարտադրել: Հերթական համագումարի ժամանակ կուսակցությունը որոշել է ԵՄ-ից դուրս գալու արշավ սկսել Եվրախորհրդարանում: Այս մասին գրում է fontanka.ru-ն՝ վկայակոչելով The Local-ը:

Կուսակցությունում նշել են, թե որպեսզի գերմանացիները մնան ԵՄ-ում, եվրախորհրդարանականները պետք է սատարեն գերմանական աջերի կողմից առաջարկվող բարեփոխումների փաթեթը:

«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության առաջնորդ Ալեքսանդր Գաուլանդը հավաստել է, որ միասնական Եվրոպայի կործանումն օրակարգում չէ: Նա նշել է, որ կցանկանար բարեփոխել ԵՄ-ն:

Dexit-ի (գերմաներեն Deutschland՝ Գերմանիա և անգլերեն exit՝ ելք) հստակ ժամկետ քաղաքական այս կուսակցության ներկայացուցիչները չեն նշում:

Նշենք, որ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը ստեղծվել է 2013 թվականին, և չորս տարվա ընթացքում հասցրել է դառնալ Բունդեսթագի երրորդ քաղաքական ուժը:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան մարտի 29-ին պետք է լքի Եվրամիությունը: Սա եվրոպական այս միավորման պատմության մեջ առաջին դեպքն է: