«Լուսավոր Հայաստանի» առաջին օրենսդրական նախաձեռնությունը նոր ԱԺ-ում. Քրեական օրենսգրքում փոփոխություններ են առաջարկում

Լուրեր

03.09.2026 | 23:17
Հայտնի են Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությունից հետո գրանցված թունավորման հնարավոր պատճառները. ՍԱՏՄ-ն մանրամասնել է
03.09.2026 | 22:59
Արևային կայանների ոլորտում արձանագրված խախտումների հետևանքով ՀԷՑ-ը կրել է մոտ 2 մլրդ դրամի վնաս. Պետրոսյան
03.09.2026 | 22:51
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան գրեթե ամբողջ շաբաթ
03.09.2026 | 22:40
Պետք է այնպես անենք, որ փրկարարի աշխատանքը մարդն ընկալի որպես իր կյանքի ճանապարհ. Փաշինյան
03.09.2026 | 22:13
Բաքվում երկու անձ փորձել է նավթ գողանալ խողովակաշարից, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել
03.09.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.09.2026 | 21:44
Uber-ը Լոնդոնում ուղևորների համար գործարկել է անօդաչու ռոբոտաքսի ծառայությունը
03.09.2026 | 21:28
Երևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինեն
03.09.2026 | 21:14
Ռուսական բազան կհեռանա՞ ՀՀ-ից․ Պուտինը բացեց թեման, Փաշինյանն արձագանքեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 21:00
Ադրբեջանցիների հետ կոնֆերանսի մասնակցելով ես ՀՀ-ի գլխին արհավիրքներ չեմ բերել․ ՔՊ-ն է ծանր հետևանքներ բերել․ Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 20:45
Նալբանդյանը հերքում է, թե Փաշինյանի «սրտի օլիգարխ»-ն է․ վարույթ հարուցվեց 88 սուպերմարկետի գործունեության շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 20:30
Ատոմակայանի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին
03.09.2026 | 20:14
Վահագն Խաչատուրյանն ու Միլոշ Վիստերչիլը քննարկել են հայ-չեխական հարաբերությունների զարգացումը
03.09.2026 | 20:00
Բացառո՛ւմ եմ սեպտեմբերի 3-ի կրկնությունը սպառնալիքների ներքո․ պիտի դադարեցնենք մեկ կենտրոնից կախվածությունը․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 19:45
Բիտումի ներմուծման ծավալն ու միջին արժեքը աճել են
Բոլորը

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նորընտիր Ազգային ժողովում արդեն հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ: ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, խոստման համաձայն, շրջանառության մեջ է դրել «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

«Առաջարկում ենք կալանավորման 1 օրը հավասարեցնել ազատազրկման ձևով նշանակվող պատժի 1.5 օրվան:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, իր խոստմանը համապատասխան, շրջանառության մեջ է դրել «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի համաձայն՝ մինչև 2018թ. նոյեմբերի 1-ին ընդունված համաներման ակտի ուժի մեջ մտնելը բոլոր քրեական գործերով, որոնցով նախնական կալանքը հաշվարկվել է ազատազրկմանը հավասար, կատարվելու է վերահաշվարկ՝ 1-1.5 սկզբունքով: Այսինքն, կալանավորման 1 օրը հավասարեցվելու է ազատազրկման ձևով նշանակվող պատժի 1.5 օրվան:

Ինչպես շատերդ տեղեկացված եք, նախագիծն ի սկզբանե նախատեսվում էր տարածել նաև ապագայում կայացվող ակտերի վրա, սակայն քանի որ կառավարությունը բացասական եզրակացություն է տվել այդ նախագծին, որոշվել է այն ներկայացնել միայն մինչև 2018թ. նոյեմբերի 06-ը կրած կալանավորման ժամկետի մասով:

Հայտնի փաստ է, որ քրեական գործերի քննությունը կարող է ձգվել մի քանի ամիս և ավելի, իսկ այդ ողջ ընթացքում անձը կարող է գտնվել նախնական կալանքի տակ։ Ընդ որում, գաղտնիք չէ, որ մինչև բոլորովին վերջերս դատարանների կողմից կալանավորումը կիրառվում էր որպես խափանման հիմնական միջոց՝ գրեթե ամեն անգամ բավարարելով մեղադրանքի կողմի միջնորդությունը։

Այս քայլով պետությունը ցույց կտա, որ հեղափոխությունը հասել է նաև ՔԿՀ-ներ և որ այն ժամանակահատվածը, երբ կալանավորներն ու դատապարտյալները հերթով էին քնում և ընդհանրապես բնակվում էին չափազանց վատթար պայմաններում, պետությունն այսօր հաշվի է առնում և նրանց պատժաչափը կրճատում այս եղանակով:

Անդրադառնալով միջազգային փորձին՝ նշեմ, որ նախորդ տարվա հուլիսին Ռուսաստանի Պետական դուման ևս ընդունել է օրենք, որով վերջնական պատժաչափը հաշվարկելիս կալանավայրում պահման 1 օրը հավասարեցվում է ազատազրկման 1.5 օրվան։ Իսկ Գերմանիայում կալանքի 1 օրը համապատասխանում է ազատազրկման 1 օրվան, սակայն հաշվի առնելով այն, որ այլ երկրներում կալանքի կամ ազատազրկման պայմանները կարող են լինել ավելի խիստ և ոչ բարվոք՝ նախատեսվում է, որ դատարանն իր հայեցողությամբ կարող է օտար երկրում կալանքի և ազատազրկման ժամկետը հաշվակցել Գերմանիայում որպես պատիժ նշանակվող ազատազրկմանը՝ ավելի մեծ (ընդ որում՝ վերին սահման չի նախատեսվում) հարաբերակցությամբ։ Նույնանման կարգավորում է առկա նաև Հոլանդիայում՝ քննության ընթացքում նախնական կալանքի, հոգեբուժական կամ կլինիկական հաստատությունում գտնվելու, արտասահմանում էքստրադիցիայի սպասելիս կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը հաշվակցվում է Հոլանդիայում ազատազրկման տեսքով նշանակվող պատժին՝ առանց սահմանելու որևէ հարաբերակցություն, այսինքն՝ այստեղ ևս թողնելով դատարանի հայեցողությանը:

Այսպիսով, ներկայացված նախագծի ընդունմամբ՝ հարյուրավոր դատապարտյալների և նրանց ընտանիքների համար պատժաչափի անգամ ոչ մեծ կրճատումը պետության կողմից իրենց հանդեպ մարդասիրության լավագույն դրսևորումը կլինի»,- գրել է Էդմոն Մարուքյանը՝ հրապարակելով նաև ԱԺ նորընտիր նախագահ Արարատ Միրզոյանին ուղղված դիմումը: