Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ազգային ժողով

Ազգային ժողովի նիստերի դահլիճում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա դահլիճ է մուտք գործել լրագրողներից աննկատ ու դեռևս հարցերի չի պատասխանել։
Նշենք, որ Ազգային ժողովի ղեկավար կազմի կազմավորումից հետո նախատեսվում է քննարկել կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագիծը, որը կառավարությունն է առաջարկել։
Հաջորդը կլինի Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը: