Ի՞նչ է պատրաստվում անել Արարատ Միրզոյանը ԱԺ նախագահի պաշտոնում․ նրա տեսլականը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահի թեկնածու Արարատ Միրզոյանն այսօր խորհրդարանում իր ելույթում անդրադարձավ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու պարագայում խորհրդարանական կառավարման իր տեսլականին և իր կողմից առանձնացված խնդիրներին։

«Իր կազմում ունենալով ընտրողների ավելի քան 70%-ից ավելի վստահության քվեն, խորհրդարանական օրակարգում կենտրոնական տեղ է զբաղեցնելու նոր ձևավորվելիք կառավարության ծրագիրը: Խորհրդարանը նաև պետք է դառնա ավելի նախաձեռնող, հրաժարվելով արձագանքողի տարիներ շարունակ ձևավորված իր դերից: Իմ եռանդը ներդնելու եմ նաև խորհրդարանական միասնական օրակարգ ձևավորելու գործում»,- ասաց նա։

Միրզոյանը համոզմունք հայտնեց, որ  հանուն մեր պետականության, Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների հզորության, մեր ժողովրդի բարօրության, քաղաքացիների արժանապատվության, ազատության և իրավունքների գաղափարներն էին ընկած մի քանի ամիս առաջ տեղի ունեցած ժողովրդական հեղափոխության և հարյուր հազարավոր քաղաքացիների նվիրումի ու պայքարի հիմքում:

«Ի թիվս այդ քաղաքացիների, իմ համեստ ջանքերն էլ բխում էին հենց այս հավատամքից՝ քաղաքացիական և քաղաքական պայքարի մի քանի տարիների և ԱԺ ընդդիմադիր պատգամավոր եղած 1 տարվա ընթացքում: Նույնն էր և հեղափոխությունից հետո, առաջին փոխվարչապետի պաշտոնում աշխատելիս, որտեղ իմ առաջնային առաքելությունը համարում էի հնարավորն ու անհնարինը անելը, որպեսզի պետական մեքենան սահուն անցում ապրի և ավելի արդյունավետ շարունակի իր աշխատանքը հեղափոխության և Նոր Հայաստանի հռչակած կանոններով: Այժմ գործադիր իշխանությունում իմ առաքելությունն ավարտված է, և, ձեր համաձայնության դեպքում, ես պատրաստ եմ լծվել նոր մարտահրավերի հաղթահարմանը»,- ասաց Արարատ Միրզոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։