Ավագանու ԲՀԿ խմբակցությունը նոր ղեկավար կունենա
Քաղաքականություն
13.01.2019 | 12:30Տեղի է ունեցել Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նիստ, որը վարել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Որոշում է կայացվել, որ խմբակցության ղեկավարի պաշտոնում Արման Աբովյանին փոխարինելու է ավագանու անդամ Միքայել Մանրիկյանը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով Երևանի ավագանու շարքերը համալրելու է Լյուդմիլա Սարգսյանը: Այս մասին հայտնում է ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանը: