Թրամփն այցելել է Մեքսիկայի հետ սահմանային գոտի ու հայտարարել՝ եթե դեմոկրատները չաջակցեն իր պահանջին, ապա նա արտակարգ դրություն կհայտարարի

Լուրեր

10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
Բոլորը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այցելել է Մեքսիկայի հետ սահմանային գոտի, ուր վերահաստատել է իր պահանջը սահմանային պատի կառուցման ֆինանսավորման հարցում: Նա հայտարարել է, որ եթե դեմոկրատները չաջակցեն իր պահանջին, ապա նա կհայտարարի արտակարգ դրություն. տեղեկացնում է amerikayidzayn.com-ը:

Նախագահ Դոնալդ Թրամփը այցելեց Մեքսիկայի հետ սահմանային գոտի, ուր անդրադարձավ սահմանային պատի կառուցման հարցին:

«Այս պահին ներգաղթյալների քարավան է ձևավորվում Հոնդուրասում: Այն ավելի մեծ է լինելու, քան նախորդները: Մենք կկարգավորենք այս հարցը, երբ այն մոտենա մեր սահմանին: Եթե ունենայինք սահմանային պատ, ապա խնդիր չէինք ունենա, սակայն չունենք այն, ուստի պետք է լուծումներ տանք»,- ասել է նախագահը:

Նա հանդիպել է պաշտոնատար անձանց և ընտանիքների հետ, որոնք ներկայացրել են սահմանային գոտում տիրող իրավիճակը թմրանյութերի շրջանառության, քրեական ակտիվության և մարդկանց թրաֆիկինգի վերաբերյալ: Հիշեցնենք, որ սահմանային պատի ֆինանսավորման խնդիրը դարձել է ԱՄՆ-ում քաղաքական ճգնաժամի պատճառ, որում դեմոկրատները մեղադրում են նախագահ Թրամփին:

Ճգնաժամի արդյունքում կառավարությունը չի ֆինանսավորվում արդեն երեք շաբաթ: Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին կոչ է անում հանրապետականներին ընդունել օրինագիծ կառավարության վերաբացման մասին:

Նախագահն իր հերթին սպառնում է հայտարարել երկրում արտակարգ իրավիճակ: Դեմոկրատները կասկածի տակ են առնում նման որոշման օրինականությունը:

Վերլուծաբան Սթիվեն Բիլեթը խնդիրը դիտարկում է քաղաքական դաշտում:

«Այս հարցը Թրամփի վերընտրության կարևոր մասն է: Այն չափազանց կարևոր էր 2016 թվականի ընտրությունների ժամանակ: Ներգաղթի խնդիրն ու սահմանային անվտանգությունը նախագահի կողմից դիտարկվում են կարևոր խնդիրներ, և նա կանի հնարավոր ամեն ինչ այս ուղղությամբ»,- ասում է Բիլեթը:

Իսկ այդ ընթացքում մայրաքաղաքում մի քանի հարյուր ցուցարարներ բողոքի ցույց են անցկացնում ընդդեմ կառավարության փակման: Շատ պետծառայողներ այս օրերին չեն ստացել աշխատավարձեր: Մի քանի օրից կառավարության ֆինանսավորման դադարեցումը կդառնա ամենաերկարը ԱՄՆ-ի պատմության մեջ։