Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բացվել է մարդատար տրանսպորտային միջոցների համար
Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 11-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը ձնամաքրման աշխատանքներից հետո բացվել է մարդատար տրանսպորտային միջոցների համար։
Կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար ճանապարհը փակ է: