Իսկ ու՞ր է մեղադրանքը․ նախկին փոխնախարարը նստած սպասում է

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործունեության ընթացքում թույլ տրված չարաշահումների դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրգործի շրջանակում իր անվան առնչության մասին համացանցից իմացած Տրանսպորտի և կապի նախկին փոխնախարար Արթուր Առաքելյանը սպասում է․ դեռ իր նկատմամբ մեղադրանք չեն առաջադրել։

«Ոչ մի մեղադրանք ինձ դեռ չի առաջադրվել, կարելի է ասել, նստած սպասում եմ, ոչ մի նորություն այդ հարցով չունեմ»,-Factor.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Առաքելյանը։

Թե ինչն է պատճառը,  որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործունեության ընթացքում թույլ տրված չարաշահումների դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրգործի շրջանակում ՀՔԾ-ն շրջանառեց Արթուր Առաքելյանի անունը, սակայն 2018 թվականի դեկտեմբերից մինչ այսօր այսօր գործով որևէ առաջընթաց չկա, և որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել, Factor.am-ը փորձեց պարզել ծառայությունից։

Մեզ հետ զրույցում ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն Արթուր Առաքելյանին մեղադրանք չառաջադրելու պատճառների մասին տեղեկություններ չհաղորդեց՝ նշելով, որ դեռ այդ մասով որոշում չկա կայացված։

«Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է և Արթուր Առաքելյանը մեղադրյալի կարգավիճակ չունի», – ասաց Օհանջանյանը՝ այլ մանրամասներ չհաղորդելով։

Հիշեցնենք, որ 2018 թվականի դեկտեմբերի 17-ին տարածած հաղորդագրության համաձայն՝ ՀՔԾ-ում հարուցված քրեական գործը վերաբերում է փոխնախարարի պաշտոնավարման տարիներին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործունեության ընթացքում թույլ տրված չարաշահումներին:

Իսկ ավելի վաղ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ 2015թ. փետրվարին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերություն ու Տրանսպորտի և կապի նախարարություն է ներկայացվել 2008-2013 թվականների՝ ընկերության ծավալած գործունեության վերաբերյալ աուդիտորական հաշվետվություն, որում արձանագրվել են ընկերության գործունեության հետ կապված ֆինանսական բնույթի մի շարք չարաշահումներ, այդ թվում՝ երկաթուղային ենթակառուցվածքներում կատարված ներդրումներում՝ 428 միլիոն ՀՀ դրամի չկատարված շինարարական աշխատանքներ:

Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ երկաթուղու վարչության գործունեությունը համակարգել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալը (Արթուր Առաքելյան խմբ.), ով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությունից չստանալով աուդիտորական եզրակացությամբ արձանագրված չարաշահումների և դրանք վերացնելու վերաբերյալ պատճառաբանված պարզաբանումներ և առաջարկություններ, խմբային շահերից ելնելով, աուդիտորական հաշվետվությամբ արձանագրված ֆինանսական չարաշահումները, ներդրումների գործընթացում Կոնցեսիոն պայմանագրով նախատեսված պարտավորությունների բազմաթիվ խախտումները, այդ թվում՝ 428 միլիոն ՀՀ դրամի չկատարված շինարարական աշխատանքների՝ այսինքն ներդրումային գործընթացում կատարված առանձնապես խոշոր չափերի հափշտակության մասին հաղորդում չի ներկայացրել ՀՀ իրավապահ մարմիններին։

 

Աղավնի Սուքիասյան