Գերմանիան Թուրքիային կոչ է անում չսկսել նոր ռազմական օպերացիա Սիրիայում
Քաղաքականություն
11.01.2019 | 20:51Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆան Շոյբերտը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել խուսափել Սիրիայում նոր ռազմական գործողություն իրականացնելուց։
Թուրքիան պատրաստվում է Եփրատ գետի արևելյան հատվածում նոր ռազմական օպերացիա սկսել տեղի քրդական ուժերի դեմ, որոնց Անկարան համարում է ահաբեկիչներ։
Գերմանացի պաշտոնյան, նշելով, որ նոր ռազմական գործողությունները կվատթարացնեն տեղի բնակչության վիճակը, ասել է. «Սիրիական հարցը չի կարող կարգավորվել ռազմական ճանապարհով»։