Հայաստանում ոչ միայն ընդդիմադիր, այլև իշխող կուսակցություն չկա. քաղաքագետ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում, որը խորհրդարանական երկիր է, չկան զարգացած կուսակցություններ, կուսակցական համակարգը մեր երկրում կոլափսի մեջ է: Հունվարի 11-ին լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Եկեք իրերն իրենց անունով կոչենք. խորհրդարանական երկրում չկան զարգացած քաղաքական կուսակցություններ: Շատ հաճախ ասում են՝ հայկական խորհրդարանում կամ հայկական քաղաքական իրականության մեջ ընդդիմություն չկա: Բայց խնդիրն ավելի խորն է. Հայաստանում իշխող կուսակցություն նույնպես չկա:

«Քաղաքացիական պայմանագիրը» դեռևս ուժեղ ձևավորված կուսակցություն չէ՝ ինտելեկտուալ, գաղափարական, մարդկային, ֆինանսական, մեդիառեսուրսներով: Այդ ամենը դեռ պետք է ստեղծել: Եվ չի կարելի ասել, որ ընդդիմադիր կուսակցություններ նույնպես ունենք: Իսկ դա խնդիր է: Դա էլ պիտի տեղի ունենա 2019 թվականին, ու հետաքրքիր կլինի հետևել դրան»,- նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Քաղաքագետի խոսքով՝ իշխանության եկած մարդիկ դեռևս փետրվար-մարտին, թերևս, չգիտեին, որ իշխանություն են դառնալու. «Եվ հիմա դա տեղի ունեցավ, ու պետք է բարեփոխումների, տնտեսական զարգացման ծրագիր մշակեն, միշտ չի կարող այն իներցիայով ընթանալ: Դրա հետ միասին՝ պետք է նաև ճգնաժամային կառավարմամբ զբաղվեն, քանի որ պետք է երկիր կառավարեն՝ խնդիրներ են առաջանալու, պետք է դրանք լուծել և այլն: Ամբողջ 2019 թվականին ականատես ենք լինելու նոր համակարգի ձևավորմանը»:

Ալեքսանդր Իսկանդարյանը համաձայն է, որ գործող իշխանությունը լայն աջակցություն ունի, բայց դա նշում է մեկ վերապահումով. «Եկեք խոստովանենք, որ դա գրեթե բացառապես անձին աջակցություն է՝ Նիկոլ Փաշինյանի անձին: Մարդիկ, ովքեր հիմա խորհրդարանում են, նրանց գերակշռող մասն առաջին անգամ է խորհրդարանում, սրանից առաջ հասարակությունը նրանց չգիտեր, այդ իմաստով խորհրդարանը դեռ պետք է ներկայացուցչական մարմին դառնա»:

Քաղաքագետն ԱԺ-ում ընդդիմությունը նույնպես չի տեսնում, ասում է՝ այն պետք է ձևավորվի խորհրդարանի աշխատանքի ընթացքում և հավելում. «Մեզ բավական հետաքրքիր ու բարդ տարի է սպասվում, գուցե նաև՝ ոչ մեկ տարի, այլ ավելի»: