2019-ին H1N1 վիրուսով պայմանավորված՝ մահվան մեկ դեպք է գրանցվել․ վիրուսի A տեսակի շրջանառությունը Հայաստանում 90%-ի է հասնում

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում այս տարի H1N1 վիրուսով պայմանավորված մահվան մեկ դեպք է գրանցվել: ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ մեկ կին է մահացել, որը նաև այլ հիվանդություններ է ունեցել: Նրա խոսքով՝ գրեթե բոլոր ռիսկային խմբերը հսկողության ներքո են, և իրավիճակը լիարժեք գնահատվում է։

Լաբորատոր հետազոտությունները ցույց են տալիս, որ 90%-ով շրջանառվում է H1N1 A տեսակի վիրուսը և ընդամենը 1%-ով՝ B տեսակը։ Գրեթե նույն վիճակն է նաև հարևան երկրներում ու Եվրոպայում։

Սահմանների վերահսկման վերաբերյալ Արտավազդ Վանյանը նշեց, որ դրա կարիքը գրեթե չկա, քանի որ հարևան Վրաստանում վիրուսների մակարդակի բարձրացումը չի նշանակում, որ սահմանը պետք է փակել՝ վարակը կանխելու համար։ Նա նաև ընդգծեց, որ ՀՀ կրթության ու գիտության նախարարությունն ու առողջապահության նախարարությունը սերտ համագործակցում են՝ կրթական հաստատություններում լիարժեք հսկողություն իրականացնելու նպատակով։

«Սա մեզ օգնում է, որ ճիշտ գնահատենք իրավիճակը»,- ասաց նա։

Այս պահին պոլիկլինիկաներ դիմած անձանց թիվը 1.251 է, ևս 693 հիվանդ ստացիոնար բուժում է ստանում, իսկ գրանցված շտապօգնության կանչերի թիվը 103 է։

Արտավազդ Վանյանն ասաց, թե նկատվում է վիրուսի աճ, ինչը մեծ ազդեցություն է ունեցել հատկապես դպրոցահասակ երեխաների շրջանում։ «Հայաստանում 432 երեխայի թույլ չի տրվել, որ հաճախեն դպրոց կամ մանկապարտեզ»,- հավելեց Վանյանը։

Նրա խոսքով՝ մի շարք դպրոցներում ու մանկապարտեզներում սահմանված չափանիշից ցածր ջերմաստիճան է գրանցվել։ Խնդիրը նկատելի է հատկապես մանկապարտեզներում։ Պաշտոնյան ասաց, որ Հայաստանն այն հատուկենտ երկրներից է, որն անվճար դեղորայք է բաժանում։

Առողջապահության նախարարությունը հորդորում է պարզապես պատվաստվել՝ վարակներից զերծ մնալու համար։ Ամենաթույլ հիվանդությունն անգամ, բարդացման դեպքում, կարող է լուրջ հետևանքների հանգեցնել։

Արտավազդ Վանյանը նաև դիմեց բոլոր գործատուներին՝ հորդորելով  թույլ չտալ գրիպով հիվանդ աշխատակիցներին աշխատանքի հաճախել։

Մանրամասները՝ տեսանյութում: