Խոզի գրիպի պատճառով Հարավային Օսիան փակում է Վրաստանի հետ սահմանը

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հարավային Օսիայի և Վրաստանի սահմանը հունվարի 11-ի երեկոյան 20:00-ից կփակվի՝ խոզի գրիպի տարածման սպառնալիքի պատճառով: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Հարավային Օսիայի ՊԱԿ-ի հաղորդագրությունը:

Գերատեսչության տեղեկացմամբ՝ հունվարի 10-ին Հարավային Օսիայի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ է հրավիրել՝ Վրաստանում գրիպի H1N1 տեսակի (խոզի գրիպ) բռնկման հետ կապված, որի հետևանքով այդ երկրում արդեն 13 մարդ է մահացել:

«Հանրապետության տարածք վիրուսի հնարավոր ներթափանցումը կանխելու նպատակով որոշվել է հունվարի 11-ին 20:00-ից ժամանակավորապես դադարեցնել Հարավային Օսիայի և Վրաստանի պետական սահմանային անցակետերի աշխատանքը՝ մինչև հատուկ կարգադրություն»,- նշել են գերատեսչությունում:

Նշենք, որ Վրաստանի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամքրելիձեն հաստատել է, որ վիրուսի զոհ է դարձել 13 մարդ:

H1N1-ը գրիպի A վիրուսի ենթատեսակ է, որն արձանագրվում է ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների մոտ: