«Սեյրան Օհանյանից առաջ Մարտի 1-ով պետք է մեղադրանք ներկայացվեր 50-60 հոգու. նրա մեղադրանքն անձնավորված է». Վահան Բադասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.04.2024 | 11:16
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել շարունակել սահմանազատումը և լուծել երկկողմ խնդիրները
20.04.2024 | 10:57
Մենք ողջունում ենք Ալմա Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինքեն
20.04.2024 | 10:17
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
19.04.2024 | 23:26
Գցել են գետնին, ոտքը դրել գլխին և ձեռքերը ոլորելով՝ փորձել հանել հագուստը․ խոշտանգման մասին նոր ահազանգ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 23:24
ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություններին. Կլաար
19.04.2024 | 23:10
Թուրքերը հանգստյան օրերին բոյկոտ են հայտարարելու սրճարաններին ու ռեստորաններին՝ բարձր գների պատճառով
19.04.2024 | 22:55
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.04.2024 | 22:40
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
19.04.2024 | 22:29
Մեզ հայտնել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանների հիման վրա․ ԻԻՀ դեսպան
19.04.2024 | 22:16
Ադրբեջանում 44-օրյա պատերազմի ևս մեկ մասնակից է ինքնասպան եղել
19.04.2024 | 22:01
Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել
19.04.2024 | 21:46
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը
19.04.2024 | 21:32
Ալիևը մեկնում է Բեռլին՝ Շոլցի հետ բանակցություններ անցկացնելու
19.04.2024 | 21:15
«Քարեր են նետում տանս կողմ, հայհոյում». կենդանասերի բողոքն ու հարևանների դժգոհությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 21:09
Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը
Բոլորը

Արցախի «Միացյալ Հայաստան» նորաստեղծ կուսակցության նախագահ Վահան Բադասյանն այսօր Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ նոր կուսակցության նպատակը մինչև 2025 թվականն Արցախի Հայաստանին միացումն է, քանի որ հայկական երկու պետությունը ձեռնտու չէ հայությանը:

«Մենք այդպես ենք տեսնում Արցախի հարցի լուծումը: Նման պահանջ պետք է դրվի և իրագործվի»,- նշեց Բադասյանը: Հիշեցմանը, որ Հայաստանի նոր իշխանությունն էլ Հայաստան-Արցախ միացման պահանջ չի դնում, Բադասյանն ասաց. «Այո՛, այս իշխանությունն էլ նման խնդիր չի դնում, ցավոք, բայց մենք համոզված ենք, որ Հայաստանի իշխանությունը նման պահանջ կդնի, եթե նման ներքին պահանջ լինի Արցախից»:

Բադասյանի խոսքով՝ իրենց օրակարգում է Արցախում իշխանափոխության և Սահմանադրական փոփոխության հարցը, քանի որ միայն այդ դեպքում Արցախում հնարավոր կդառնան ազատ ու արդար ընտրությունները: Նա նաև չի հավատում, որ Բակո Սահակյանը կհեռանա 2020 թվականին, ինչպես խոստացել էր, քանի որ Սերժ Սարգսյանն էլ էր ժամանակին խոստացել, որ չի առաջադրվելու երրորդ անգամ:

«Բակո Սահակյանն ամեն ինչ կանի, որ ընտրությունը կեղծվի»,- համոզմունք հայտնեց Վահան Բադասյանը: Ի հակադրություն Հայաստանում շրջանառվող «հողեր հանձնելու» նախապատրաստության մասին տեղեկություններին՝ նա վստահ է, որ հողեր հանձնելու հարց չկա: «Նրանք ավելի շուտ կհանձնվեն հողին, ովքեր կփորձեն հող հանձնել: Հողը երբեք չի հանձնվելու: Հանձնել տարածք՝ նշանակում է պատերազմի վտանգը կախել մեր ժողովրդի վրա և մեր զավակներին տանել արյան, իսկ չհանձնել տարածքները՝ նշանակում է արժանապատիվ կեցվածք պահպանել և դրսից մեր թշնամիները, մեզ հարգելով, կվախենան պատերազմել»,- վստահեցրեց Բադասյանը:

Հակառակ որոշ տեսակետների՝ Վահան Բադասյանը ճիշտ է համարում Լևոն Մնացականյանին Արցախի պաշտպանության նախարարի պաշտոնից ազատելը. «Ճիշտ է արել Նիկոլ Փաշինյանը, որովհետև Արցախի պաշտպանության նախարարը միշտ բանակը մասնակից էր դարձնում ընտրական գործընթացներին»: Ըստ նրա՝ Արցախի բոլոր նախարարներն էլ այդպես են վարվել. «Սամվել Բաբայանը, Սեյրան Օհանյանը, նրանից հետո Մովսես Հակոբյանը և Լևոն Մնացականյանը: Այս բոլոր նախարարները իշխանությունների հրամանով հերթով մասնակցում էին ընտրական գործընթացներին և ոչ թե 100, այլ 150 տոկոսով ապահովում էին իշխանության վերարտադրությունը, ինչում մեծ դեր էր խաղում բանակը: Ով որ ասի՝ այդպես չի, ես փաստերով կապացուցեմ: Հայաստանի ընտրական գործընթացներում նույնպես մասնակցում էին Արցախից: Մարտի մեկը, օրինակ»,- հայտարարեց նա:

Արցախի նորաստեղծ ընդդիմադիր կուսակցության ղեկավարը համոզված է, որ Հայաստանի քննչական մարմիններն արդարացի և ճիշտ չեն տանում Մարտի 1-ի գործը. «Որովհետև եթե ճիշտ տանեին, պետք է արդեն Արցախից ձերբակալած լինեին գոնե այն մարդկանց, ովքեր հրահրել և բերել են այդ երևույթներին, ովքեր են եղել, Արցախում բոլորը գիտեն»։

Ինչ վերաբերում է ՀՀ նախկին ՊՆ Սեյրան Օհանյանին Մարտի 1-ի գործով առաջադրված մեղադրանքին, Բադասյանն ասաց. «Սեյրան Օհանյանը, որպես գլխավոր շտաբի պետ, ի պաշտոնե երևի խառնված էր: Մարտի 1-ին խառնված էին բոլորը՝ մինչև մարզպետի օգնականի օգնական: Եվ Սեյրան Օհանյանը, կարելի է ասել, երևի 50-60-րդ մարդն էր մասնակցության առումով: Եթե տեսնեմ, որ այդ բոլորի նկատմամբ քրգործ հարուցվել է ու մնացել է Սեյրան Օհանյանը, ով նույնպես իր մեղքի բաժինն ունի, ես կասեմ՝ արդարացի է, բայց տվյալ դեպքում ես համոզված եմ՝ անձնավորված է: Սեյրան Օհանյանի նկատմամբ հիմա անձնավորված է»:

Վահան Բադասյանը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հետապնդումն էլ է անձնավորված. «Որովհետև Ռոբերտ Քոչարյանին միայն Մարտի 1-ով պատասխանատվության ենթարկելը վրեժխնդրության ակցիա է: Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը բոլորն էլ կատարել են պետական ծանրագույն հանցագործություններ: Եվ կոմպլեքս դատ պետք է լինի»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Մարինե Խառատյան