Կառավարությունը պետք է լսի մեր հորդորները և շտապ կասեցնի 5-րդ շարասյան հետագա մոբիլիզացիան. Ժիրայր Սեֆիլյան

Լուրեր

20.10.2026 | 13:31
Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր․ արտահանման աշխարհագրությունն ընդլայնվել է
20.10.2026 | 13:27
Արթուր Ղարիբյանն օգնել է «Ռոդինային» խուսափել պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 13:19
Հայկական 36 ընկերություն մասնակցում է Փարիզում անցկացվող սննդարդյունաբերության միջազգային ցուցահանդեսին
20.10.2026 | 13:07
Հավատացած ենք, որ Yerevan Pathway-ը նպաստավոր կլինի գենդերարձագանքող սկզբունքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 12:56
Ճապոնիան հաջողությամբ սարք է ուղարկել Մարսի արբանյակ, որը պետք է հողի նմուշներ վերցնի
20.10.2026 | 12:45
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
20.10.2026 | 12:34
Զելենսկին Ռուբիոյի հետ Starlink-ի և բալիստիկ հրթիռային հարձակումների մասին նախազգուշացումների հարցեր է քննարկել
20.10.2026 | 12:23
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
20.10.2026 | 12:18
«Բենֆիկան» նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին
20.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ընտրություններից առաջ ճնշումների մասին // Պապիկյանը Չեխիա է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
20.10.2026 | 12:05
Երևանի ավտոբուսում կնոջը վիրավորող տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է
20.10.2026 | 12:02
ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
20.10.2026 | 12:01
Կիևի մարզում ռուսական հարձակման հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 6-ը՝ վիրավորվել
20.10.2026 | 11:49
Թրամփը կրկին քննադատել է Զելենսկիին և հայտարարել, որ պատրաստ է Չինաստանում հանդիպել Պուտինի և Սի Ցզինպինի հետ
20.10.2026 | 11:38
Փարիզում և այլ քաղաքներում մասնակի պարետային ժամերը գործել են․ Ֆրանսիայի վարչապետը հայտնել է՝ սահմանափակումն արդյունք է տվել
Բոլորը

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սէֆիլյանը «զգոնության կոչ է անում օրվա իշխանություններին՝ կանխելու  5-րդ շարասյան մոբիլիզացիան»:

 

«Ամիսներ առաջ, երբ հանցավոր համագործակցության վերածված ռեժիմը նոր էր հեռացել, նրա վրա հիմնված 5-րդ շարասյունը որպես այդպիսին շատ թուլացած ու մասնատված էր:

Նա սպասում էր իր նկատմամբ տրամաբանական ու արդար դատաստանին և փորձում էր դիմադրել միայն այն պարագայում, երբ իր գոյությանն անմիջականորեն սպառնացող վտանգ էր զգում:

Սակայնՙ երբ հասկացավ, որ իր նկատմամբ միակ տրամաբանական հանգուցալուծման, այն է՝ կատարած հանցագործությունների համար պատասխան տալու փոխարեն կարող է մնալ քաղաքական ասպարեզում, մասնակցել ընտրություններին, իր հայեցողությամբ տիրապետել, տնօրինել և օգտագործել թալանածը, ուշքի եկավ և սկսեց քայլ առ քայլ ամրապնդել իր դիրքերը, վերախմբավորել ուժերը ու նոր ռեսուրսներ կուտակել:

Այսօր արդեն 5-րդ շարասյունը բավականաչափ ամրացել է և շարունակում է իր մոբիլիզացիան և, զուգահեռաբար, պաշտպանությունից անցնելով հարձակման՝ ավելի ու ավելի համակարգված ու լայնածավալ գրոհներ է ձեռնարկում հեղափոխության և օրվա իշխանությունների վրա:

Իրար հետևից ձեռք բերվող և վերակազմավորվող մեդիա միջոցներ, քարոզչական նորանոր տեխնոլոգիաներ ու գործիքներ, վերախմբավորվող դիրքավորումներ, օրեցօր լկտիացող կեցվածք ու արգեսիվացող տոնայնություն:

Սպառնալի տեմպերով ու ծավալներով աճող 5-րդ շարասյան նման գործունեությունը հուշում է, որ նա սպասում է հարմար պահի, որպեսզի դիմի ռևանշի և նորից տիրանա իշխանությանը:

Քանի դեռ ուշ չէ, կառավարությունը պետք է ի վերջո լսի մեր և մի շարք այլ ուժերի ու գործիչների հորդորները և շտապ կասեցնի 5-րդ շարասյան հետագա մոբիլիզացիան:

Դրա համար հարկավոր է իրավաքաղաքական գնահատական տալ նախորդ ռեժիմների գործունեությանը և Անցումային արդարադատության ատյանի առաջ կանգնեցնել ու լյուստրացիայի ենթարկել նրանց ներկայացուցիչներին:

Մինչ այդ՝ ժողովրդի իշխանությունը յուրացրած, պետությունը զավթած, պայմանավորված պատերազմի և այլ ձևերով պետական դավաճանություն կատարած և սպիտակ ցեղասպանություն իրականացրած հանցավոր համագործակցության պարագլուխները պետք է նախապես մեկուսացվեն հասարակությունից:

Այդ ժամանակ նրանք չեն կարողանալու համախմբվել և իրենց կատարած թալանը ռևանշի նպատակով օգտագործել ժողովրդի ու պետականության դեմ, քանի որ իրենց հիմնական մասով բանտերում կլինեն, չեն ունենալու թալանն օգտագործելու հնարավորություն և ստիպված կլինեն զբաղվել իրենց մեղսագրվող արարքների կատարման մեղմացուցիչ հանգամանքների որոնման բարդ ու դժվարին գործով:

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սէֆիլյան»: